Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասարակություններն ուզում են խաղաղություն. «Սակայն, ի տարբերություն երկու հասարակությունների և հայաստանյան իշխանությունների, ադրբեջանական իշխանությունը չի ձգտում խաղաղության, այլ ձգտում է ռազմատենչ հայտարարություններով մնալ իշխանության և իր սեփական հասարակությանը հրամցնել, որ՝ այ, տեսեք, մենք գտնվում ենք ռազմական վիճակում, պատրաստվում ենք ազատագրել Լեռնային Ղարաբաղը և դրա համար այսքան հատկացումներ ենք անում, և այլն»:
Զինված ուժերի նկատմամբ մենք պետք է լինենք շատ զգույշ, և յուրաքանչյուր մեր քայլը պետք է լինի հավասարակշռված։ Հիմա շրջանառության մեջ կա մի օրենքի նախագիծ, որով վերացնում ենք վճարել և չծառայելու սկզբունքը. յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է ծառայի բանակում. վերջ։ Հիմա ստացվում է՝ այս առաջարկով ծնողի վրա լրացուցիչ բեռ ենք դնում, որ նա այդ գումարը տա և երեխային ազատի բանակից։ Ես ամեն դեպքում դեմ եմ՝ անկախ նրանից, թե ինչ բացատրություններ կան։ Կրկնում եմ՝ դեմ եմ։
Շատ հետաքրքիր է քաղաքական կյանքը։ Երևանի ավագանու երեք անդամից բաղկացած ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը փորձում է վերահսկել Երևանի քաղաքապետի, նրա վարչակազմի և նրա քաղաքական հենարան` 57 հոգանոց իշխանության խմբակցությանը՝ բացահայտելով ակնհայտ կոռուպցիոն և այլ ոչ իրավաչափ գործարքներ։
168 Շաբաթվա անցուդարձ
«Փաստ» օրաթերթի՝ ՀՀ քաղավիացիայի ոլորտին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել են, որ առկա են լուրջ խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են ոլորտից հին ու փորձառու մասնագետների հեռանալու հանգամանքով։
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանը հեռավոր ուղևորությունների մեկնում էր օլիգարխների կողմից անհատույց տրամադրվող ինքնաթիռով… Նույնը չանելու համար Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ մեկնեց վարձակալած ինքնաթիռով, և թե՜ ՔՊ-ականները, թե՜ մենք աջակցեցինք այդ նպատակի համար 300 հազար դոլարի հանրային միջոց ծախսելուն (թեև որոշ օլիգարխներ ուրախությամբ անվճար կտրամադրեին իրենց մասնավոր ինքնաթիռները):
«Իմքայլական» պոպուլիստները հոգու խորքում գիտեն, որ իրենց քիչ ժամանակ է մնացել։ Այդ պատճառով ցայտնոտի մեջ են, ինքնավերլուծության, սեփական արարքների հետևանքները գիտակցելու ժամանակ չունեն։ Նրանք հասկանում են, որ իրենց իշխանությունը կարող է ավարտվել ցանկացած պահի, ամեն վայրկյան։ Այս ժամանակավորության մեջ միակ կոնստանտը նրանցից յուրաքանչյուրի ու այս ռեժիմի հավաքական ատելությունն ու ագրեսիան է՝ ամեն ինչի ու բոլորի նկատմամբ։ Ի պատասխան էլ ստանում են օրեցօր հասունացող ու ծավալով եռապատիկ ավելի հանրային ատելություն ու փոխադարձ ագրեսիա։
Պարզվում է, իրենք լավ չեն ընկալել, ինչ պատասխանատվության տակ են մտել, ու կարծում են, իբրեւ իրենց գնահատականները սեփական արժանիքների ու կարողությունների մասին անվերապահորեն կիսում է քաղաքացիների այն մեծամասնությունը, որը մեկ տարի առաջ ձայները տվել է «Իմ քայլին»:
Նրա գնահատմամբ՝ բոլոր այս զարգացումները կապ ունեն միմյանց հետ։ Լուկիանովի համոզմամբ՝ կարևոր է այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում երևանյան այցից ոչ շատ ուշ, ինչը ցույց է տալիս, որ հակամարտող կողմերի միջև հավասարակշռությունը Ռուսաստանը շարունակում է պահպանել, ուստի Բաքվում հնչելիք ուղերձները ևս այդ կոնտեքստում կլինեն։ Թե ինչպիսի շեշտադրումներ կարվեն, նրա խոսքով, դժվար է ասել, դա կախված է նաև այն երկրից, որը հյուրընկալում է։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չմեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե 2019թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կորսված հնարավորությունների տարի է: Նախարարն այս հարցին անդրադարձավ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում:
Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության հետ ձևավորել է չափազանց հստակ և դրական օրակարգ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի ղեկավարի փոփոխությանը:
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում Արցախի ներկայացված չլինելը գործնական տեսանկյունից արդյունավետ չի համարում: Այս մասին նախարարն ասաց նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում:
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Արցախի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Ապրիլյան գործողությունները հետաքննող ԱԺ հանձնաժողով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի հրավիրվել: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Պետությունը դարձել է չիրագործված մանկական երազանքերի իրագործման արկղ, իսկ Հայաստանի հարկատուներն էլ՝ ակցիայի հովանավոր:
2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությամբ տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում Արցախի խնդրի կարգավորման հարցում ստեղծվեց նոր իրավիճակ՝ պայմանավորված Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած նոր մոտեցումներով, սկզբունքներով, մարտավարությամբ և ռազմավարությամբ, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունները: Հայաստանում իշխանափոխության արդյունքում ստեղծված այս նոր իրողություններին արագ արձագանքեցին Ադրբեջանի իշխանությունները:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ վարչապետ Փաշինյանի պատվիրակությունը հատուկ պատվիրված չվերթով 300.000 դոլար ծախսով ԱՄՆ է մեկնում, պաշտպաններն ասում են, թե շատ ճիշտ է արել, որ պետությունն է վճարել և ոչ թե որևէ մասնավոր (օլիգարխ):
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հետևողականորեն դիրքորոշում է արտահայտել պետության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունների վերաբերյալ՝ կարևորելով Արցախի անկախության միջազգային ճանաչման և անվտանգության երաշխավորման հրամայականը:
«Այն ինչ արտահայտվել է Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում, եղել և մնում է օրակարգային». Զոհրաբ Մնացականյան
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում զինված տղամարդը բարերից մեկում 7 հոգու պատանդ է վերցրել:
Նոյեմբերի 18-22-ը ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Լիտվա, Իսլանդիա և Իտալիա կատարած ուղևորությունների վերաբերյալ 168.am-ը հարցադրումներ էր ուղղել նրա գրասենյակին:
Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության վեցերորդ համագումարը:
Ադրբեջանի փոխնախագահ, Իլհամի կին Մեհրիբան Ալիևան խոսել է իր երազանքի մասին ու էդ երազանքը, պարզվում է, Արցախում մուղամ լսելն է: Իհարկե, մեր արտաքին գերատեսչությունը ինչ-որ մի մակարդակով պիտի պատասխաներ Մեհրիբան խանումին, ով շարքային ադրբեջանցի «կնիկ» չէ, ում սիրտը Ղարաբաղում մուղամ լսել է ուզում, այլ այդ երկրի փոխնախագահն ու նախագահի ամենահավանական թեկնածուն:
Ստեփանակերտ, «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ
Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
168 Մամուլի տեսություն
Գվատեմալայի ափամերձ շրջանում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԼՂ շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Գաղտնիք չէ, որ համաշխարհային կամ արտաքին կառավարման գործիքներից են հանդիսանում արևմտյան խորհրդատվական ընկերությունները, որոնք, որպես կանոն, հանդիսանալով արևմտյան երկրների հատուկ ծառայությունների մասնաճյուղեր, խորհրդատվություն և աուդիտ իրականացնելու անվան տակ ներթափանցում են այլ երկրների պետական կառույցներ՝ վերահսկողության տակ վերցնելով դրանց ֆինանսատնտեսական գործունեությունը։ Հայաստանում աշխատող այդպիսի կառույցներից են նիդեռլանդական «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ» և ամերիկյան «ՄակՔինզի» ընկերությունները: Ըստ շրջանառվող գնահատականների՝ «ՄակՔինզի […]