Բաժիններ՝

Բրիտանացի լեյբորիստները պահպանողականներից հետ մնալը կրճատել են մինչև 11 տոկոս. հարցում

Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության միջեւ խզումը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք պլանավորված են դեկտեմբերի 12-ին, կրճատվել է մինչեւ 11 տոկոս: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտնել է Reuters գործակալությունը, որը հրապարակել է Kantar ընկերության կողմից նոյեմբերի 21-25-ին անցկացված հասարակական կարծիքի հարցման տվյալները։

Անցած շաբաթ, որի ընթացքում բրիտանական բոլոր կուսակցությունները ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, ընտրողների թիվը, որոնք պատրաստ են քվեարկել պահպանողականների օգտին, նվազել էմինչեւ 43 տոկոս, ինչը 2 տոկոսով պակաս է անցյալ շաբաթ Kantar-ի ստացած արդյունքների համեմատությամբ: Լեյբորիստները՝ իրենց առաջնորդ Ջերեմի Քորբինի գլխավորությամբ, վերելք են արձանագրել 5 տոկոսով՝ ստանալով հարցման մասնակիցների 32 տոկոսի աջակցությունը:

«Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հետազոտության մասնակիցների 14 տոկոսը, իսկ Brexit կուսակցության օգտին՝ 3 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս