Բաժիններ՝

ՄԱԿ-ը հորդորել է աշխարհում սոցիալական ծախսերն ավելացնել տարեկան ավելի քան 500 մլրդ դոլարով

Երեխաների, մայրերի, հաշմանդամների եւ թոշակառուների կարիքների համար ծախսերն աշխարհում անհրաժեշտ է մեծացնել տարեկան ավելի քան 500 մլրդ դոլարով՝ ապահովելու համար համընդհանուր ընդգրկումը բազային սոցիալական պաշտպանությամբ: Այդ մասին ասված է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նոյեմբերի 25-ի երեկոյան Ժնեւում հրապարակված զեկույցում։

«Պահանջմունքների բավարարման ծախսերը պետք է կտրուկ աճեն՝ հասնելու սոցիալական պաշտպանության միջոցառումների հիմնական մասով համընդհանուր ընդգրկմանը»,-նշում են զեկույցի հեղինակները: Նրանց խոսքով՝ դրա համար «անհրաժեշտ է տարեկան ներդնել ավելի քան 500 մլրդ դոլար»: Խոսքը երեխաների նպաստների, նորածին երեխաներ ունեցող մայրերի օգնության, հաշմանդամության գծով վճարումների եւ տարիքային կենսաթոշակների մասին է:

Ուսումնասիրելով իրադրությունը 134 երկրում՝ ԱՄԿ-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ այժմ աշխարհում երեխաների միայն 8,5 տոկոսն է ընդգրկված սոցիալական պաշտպանության համակարգում: Բնակչության մեկ շնչի հաշվով ցածր եկամուտ ունեցող երկրներում կենսաթոշակ է ստանում ավագ տարիքի մարդկանց միայն 15,3 տոկոսը, իսկ միջին եւ բարձր եկամուտներ ունեցող երկրներում այդ ցուցանիշը կազմում է 35 տոկոս եւ 90 տոկոս՝ համապատասխանաբար:

ԱՄԿ-ում հաշվել են, որ երեխաներին, կանանց, հաշմանդամներին եւ տարեց մարդկանց աջակցության միջոցառումներով ամբողջությամբ ապահովելու համար ցածր եկամուտներ ունեցող երկրներում այդ նպատակներով տարեկան ծախսերը կպահանջվի ավելացնել ՀՆԱ-ի 5,6 տոկոսով (27 մլրդ դոլար), 1,9 տոկոսով (136 մլրդ դոլար)՝ միջին եկամուտներ ունեցող երկրներում եւ 1,4 տոկոսով (365 մլրդ դոլար)՝ բարձր եկամուտներ ունեցող պետություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս