Բաժիններ՝

Հոնկոնգում զբոսաշրջության խոշորագույն անկումն է գրանցվել վերջին 16 տարվա ընթացքում

Զանգվածային բողոքների ասպարեզի վերածված Հոնկոնգում զբոսաշրջիկների հոսքը հոկտեմբերին տարեկան հաշվարկով կրճատվել է 43,7 տոկոսով: Այդ մասին  հայտնել են ՉԺՀ-ի այդ հատուկ վարչական շրջանի կառավարության տուրիստական վարչությունում։

Զեկույցում նշվում է, որ անցած ամսին քաղաք է այցելել 3,3 մլն մարդ՝ 2018 թվականի 5,88 միլիոնի համեմատությամբ: Սա մեգապոլիսում զբոսաշրջության խոշորագույն մեկամսյա անկումն է 2003 թվականից ի վեր, երբ այստեղ ատիպիկ թոքաբորբի համաճարակ էր բռնկել:

45,9 տոկոսով նվազել է ժամանողների հոսքը մայրցամաքային Չինաստանից, 59,1 տոկոսով՝ Կորեայի Հանրապետությունից, 60,2 տոկոսով՝ Թաիլանդից, 38,2 տոկոսով՝ ԱՄՆ-ից, 22,9 տոկոսով Ռուսաստանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս