Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դատական նիստում հրաժարվել է պատասխանել դատարանի հարցերին ի նշան բողոքի դատարանի, հետաքննության եւ դատախազության կամայականության դեմ:
Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական-հասարակական-իրավական ոլորտներն ավիրելուց հետո, հիմա էլ անցել է հոգեւորին. նախօրեին Աստվածաշունչը խմբագրեց, իր եւ Տեր Հիսուս Քրիստոսի միջեւ զուգահեռներ անցկացրեց:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արա Խզմալյանի խոսքով՝ կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում Մշակույթի նախարարությունում կրճատումներ եղել են, իսկ թե քանի հոգի են կրճատվել, փոխնախարարը հստակ տվյալների չի տիրապետում:
Վրաստանի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչները բանակցություններ կվարեն դիվանագետների մասնակցությամբ եւ կքննարկեն նաեւ խորհրդարանական ընտրությունների «գերմանական մոդելին» անցնելու հնարավորությունը:
Ցանկացած իշխանություն, նախ և առաջ, պատասխանատու և հաշվետու է իր ժողովրդի առաջ և իր գործողությունների համար պետք է պատասխան տա՝ անկախ քաղաքական իրավիճակից։ Իսկ թե ե՞րբ ու ի՞նչ քայլերի համար պետք է պատասխան տա՝ այդ չափորոշիչները որոշում է նորին գերազանցություն ժամանակը։
Մի քանի տասնյակ Էկոակտիվիստներ նոյեմբերի 29-ին մի քանի ժամ արգելափակել էին Amazon ինտերնետ-առեւտրի ընկերության ֆրանսիական բաժանմունքի կենտրոնակայանը: Ինչպես հայտնել է Europe 1 ռադիոկայանը, բողոքը կապված էր «Սեւ ուրբաթի»՝ նվազեցված գներով ապրանքների սպառավաճառքների խոշորագույն օրվա հետ։
Ուրախ ենք, որ ընդունել եք ժողովրդի վարչապետի «challenge»-ը և խոստացել եք ամեն ամիս 10.000 դրամ նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին: Քանի որ Դուք խոստում տալու և չկատարելու խնդիր ունեք և մինչ այս պահը չեք կատարել ժողովրդի վարչապետին տրված մեկ այլ խոստում (բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում), մի խումբ հայաստանցիներով որոշել ենք հունվարից սկսած ստուգել Ձեր այս մի խոստման կատարման ընթացքը:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը որոշել է միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նետած մարտահրավերին։
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը նոյեմբերի 29-ին կայացած կարճատեւ արարողության ընթացքում Եվրամիության հիմնական քաղաքական մարմնի ղեկավարի լիազորությունները, որտեղ ներկայացված են միության երկրների ղեկավարները, հանձնեց իրեն փոխարինողին՝ Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելին:
Հատուկ քննչական ծառայությունում որոշ քրեական գործերով բացահայտվել են պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող հարյուրավոր հեկտարներ ընդհանուր մակերեսով հողամասերի ապօրինի օտարման դեպքեր և, քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումները հիմք ընդունելով, միջնորդություններ են ներկայացվել կառավարության լիազոր մարմնին` այդ տարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար:
Հայաստանի կառավարությունն առաջիկայում ավելի շատ ժամանակ է տրամադրելու ռազմավարությունների և ռազմավարական բնույթի աշխատանքներին: Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ խորհրդակցությանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ դատախազության պարտքն է ներկայացնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանին վերաբերող բոլոր փաստաթղթերը, իսկ արդեն մնացած բոլոր ընթացակարգերը սուվերեն երկրի որոշելու իրավունքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Գևորգ Կոստանյանի կալանավորման վերաբերյալ հարցին:
Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) դեկտեմբերի 2-ին կքննարկի օրենսդիր մարմնի ինքնարձակման վերաբերյալ «Նոր Ադրբեջան» կառավարող կուսակցության նախաձեռնությունը, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը:
Ալբանիայի վարչապետի ապագա հարսը զոհվել է լույս նոյեմբերի 26-ի գիշերը տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որի զոհ է դարձել, ըստ վերջին տվյալների, 48 մարդ: Այդ մասին, հայտնել է Daily Mail թերթը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի որդուն:
Մամուլի տեսություն:
Հատուկ քննչական ծառայության 11 ամիսների գործունեության ընթացքում վերականգնված գումարը կազմել է 4 միլիարդ 331 միլիոն 935 հազար 405 ՀՀ դրամ: Միայն այս տարի վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597 միլիոն 698 հազար 770 դրամ:
«Թալիբան» շարժումը հավաստել է ԱՄՆ-ի հետ խաղաղ բաննակցություններ սկսելու պատրաստակամությունը, ինչի մասին ավելի վաղ Աֆղանստան կատարած այցի ժամանակ տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Եթե կառավարության աշխատանքը բավարար թափանցիկ լիներ, մենք անելիք չէինք ունենա». Շուշան Դոյդոյան:
Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականության մեծագույն նպատակը պետական պաշտոնյայի ինքնազգացողությունը, ինքնաընկալումը փոխելն է, ինչպես նաև պետական պաշտոնյանի նկատմամբ մարդկանց ընկալումը փոխելն է:
Հաջորդ շաբաթ Ազգային Ժողովը կքննարկի դատաիրավական բարեփոխումներին նվիրված փաթեթը, որում բազմաթիվ մտահոգիչ դրույթների շարքում հատկապես առանձնանում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
196 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների 50 ղեկավարներ կմասնակցեն կլիմայի փոփոխությանը նվիրված COP25 խորհրդաժողովին, որը Մադրիդում կանցկացվի դեկտեմբերի 2-ից մինչեւ 13-ը:
Համաշխարհային տնտեսական ֆորումի հոգաբարձուների խորհրդի անունից ցանկանում եմ հրավիրել Ձեզ Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպմանը, որը տեղի կունենա Դավոսում, 2020 թվականի հունվարի 21-24-ը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր: Վարչապետի խոսքով՝ սա այն սկզբունքային ինստիտուցիոնալ փոփոխությունն է, որը պետք է անեն առաջիկայում: ՀՀ վարչապետն այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում:
Սա ուղիներից մեկն է իշխանությունների համար՝ ունենալ իրենց համար ցանկալի Սահմանադրական դատարան, սակայն դրա արդյունքում ՍԴ-ն այլևս չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող: Սա պետականության դեմ ուղղված օրինագիծ է, որի գնահատականները, քաղաքական և իրավական, ապագայում անպայման տրվելու են։ Սա պետք է հիշեն ԱԺ ներկայիս պատգամավորները։ Սա այն քվեարկություններից է, որոնք մի օր, ոչ հեռավոր ապագայում, դառնալու են քննարկման կամ քննության առարկա։
Կար մի քաղաք: Այդտեղ քաղաքային նոր իշխանությունները արտասահմանյան կապիտալով աշխատող մասնավոր ընկերությունից աղբահանության բիզնեսը խլում են ու դնում իրենց ախպերության տակ: Հետո պարզվում է, որ այդ ընկերությունը գործն անում էր շուրջ 1.5 միլոն դոլարով ավելի էժան, քան իրենք են անելու: Ավելին` այդ ընկերությունը պետությանը հարկեր էր վճարում, իրենք` չեն վճարելու: Այնուհետև պարզվում է, որ իրենց տակ քաշած բիզնեսի մի մասը բնակիչների վճարած փողերով է ստեղծված, մյուս մասը` տնտեսվարողներից կամ ռեկետ է արված, կամ էլ` կաշառք է վերցված` իհարկե նվիրատվության անվան տակ:
Թբիլիսիում նոյեմբերի 29-ի առավոտյան խորհրդարանի մոտ վերսկսվել է ընդդիմության բողոքի ակցիան համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պլանավորում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի («եվրաեռյակի») հետ համաձայնության գալ Անկարային միջոցների հատկացման շուրջ իր սիրիական քաղաքականությունն իրագործելու, այդ թվում՝ փախստականներին Սիրիա վերադարձնելու համար:
Ռուսաստանը հետեւում է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի ակտիվությանը Վրաստանում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ռուս սենատոր Գրիգորի Կարասինը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կագավորման խնդրով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից հետո:
Իրաքում վերջին 24 ժամվա ընթացքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 45-ի, ինչի մասին հայտնել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր 32 զոհվածի մասին:
Անկարգությունների նոր ալիքն Իրաքում սկսվել Է նոյեմբերի 28-ի առավոտյան երկրի հարավի Նաջաֆ քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսարանի հրկիզմամբ: Այստեղ, ըստ վերջին տվյալների, զոհվել Է արդեն 12 ցուցարար: Դի Քարի նահանգի Նասիրիա քաղաքում, հեռուստաալիքի տվյալներով, զոհվել Է առնվազն 25 մարդ: Ցուցարարները փորձում Էին արգելափակել կամուրջը, իսկ հետո հավաքվել են ոստիկանության վարչության շենքի մոտ: Նաեւ հաղորդվել Է երկրի մայրաքաղաք Բաղդադում զոհվածների մասին:
Իրաքում ցուցարարները հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կենսապայմանների բարելավում: Զանգվածային լրատվամիջոցները հայտարարել են, որ բողոքի ակցիներին ուղեկցող ընդհարումների եւ անկարգություների հետեւանքով զոհվել Է ավելի քան 300 մարդ, տուժել Է շուրջ 15 հազար բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Թուրքիայի Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում անհայտ անձինք ալևի քաղաքացիներին պատկանող տների պատերի վրա կարմիր ներկով «X» նշանն են արել և ռասիստական գրություն թողել: Կարմիր ներկով գրել են` «հեռացիր ալևի», որը, սակայն, ալևիները սև ներկով ծածկել են` վերածելով վարդի պատկերի: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: