Բաժիններ՝

Բրիտանացի պահպանողականները կարող են հաղթանակ տանել ընտրություններում. հարցում

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն կստանար Համայնքների պալատում, եթե քվեարկությունը կայանար այժմ՝ նշանակված ամսաթվից երկու շաբաթ առաջ: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել է The Times թերթը՝ ամփոփելով հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է YouGov սոցիոլոգիական ընկերությունը։

Նրանց տվյալներով՝ թորիները կարող են 359 մանդատ ակնկալել 650-տեղանոց Համայնքների պալատում: Նրանց գլխավոր ընդդիմախոսը՝ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կարող է խորհրդարան անցկացնել միայն 211 պատգամավորի: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը կարող է ստանալ 43 տեղ, իսկ «Լիբերալ դեմոկրատները»՝ 13:

Ներկայում լեյբորիստների նկատմամբ պահպանողականների առավելությունը կազմում է 11 տոկոս: Սակայն մինչեւ 7 տոկոսից ցածր նշագիծ դրա կրճատվելու դեպքում վտանգ կա, որ թորիներն ընտրությունների արդյունքներով կզրկվեն մեծամասնությունից:

Վաղաժամկետ ընտրությունների օգնությամբ, որոնք պլանավորված են դեկտեմբերի 12-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ պահպանողականների առաջնորդ Բորիս Ջոնսոնը մտադիր է փակուղուց դուրս բերել Brexit-ի պայմանների շուրջ գործարքի համաձայնեցման գործընթացը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս