Ալեքսիս Օհանյանի կինը մի քանի տարվա ընդմիջումից հետո վերսկսել է թենիսիստի կարիերան
Աշխարհի նախկին առաջին ռակետ և Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վերսկսել է կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք Լոնդոնի WTA 500 մրցաշարի` X սոցիալական ցանցի էջից։
Ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը Լոնդոնի մրցաշարում հանդես կգա զուգախաղում։
Ամերիկուհին նույնպես տեսանյութ է հրապարակել X–ի իր էջում և կից գրել. «Լավ լուրերն արագ են տարածվում»։
44-ամյա Ուիլյամսը չէր հայտարարել կարիերան ավարտելու մասին, սակայն նրան հանել էին դոպինգ-թեստավորման փուլից, 2025 թվականի դեկտեմբերին նա վերադարձել էր։ Այդ ժամանակ Ուիլյամսը հայտնել էր, որ չի ծրագրում վերադառնալ։ Վերջին անգամ նա հանդես է եկել 2022 թվականին US Open-ում։
Սերենա Ուիլյամսը մենախաղում եռակի Մեծ սաղավարտի տիտղոսակիր է, ամերիկուհին մեկ ոսկե մեդալ ունի օլիմպիական խաղերի մենախաղում, 3-ը` զուգախաղում։



