Բաժիններ՝

Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ից կպահանջի դատապարտել Թուրքիայի վարքը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովին կպահանջի Թուրքիայի «սադրիչ վարքի» դատապարտումը։

«Ալյանսը չի կարող անտարբեր լինել, երբ մի անդամը բացեիբաց խախտում է միջազգային իրավունքը և բացեիբաց հանդես գալիս մեկ այլ անդամի դեմ»,- ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է Միցոտակիսը «Նոր ժողովրդավարություն» կուսակցության համագումարում։

Նախօրեին հունական պատվիրակությունը, որը գլխավորում էր էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխնախարար Դիմիտրիս Իկոնոմուն, լքել է Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունն՝ ի նշան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սադրիչ հայտարարությունների» դեմ բողոքի։

Էրդողանն արարողությանը հայտարարել է, որ Թուրքիան չի դադարեցնի էներգակիրների հետախուզումը և հորատումը Կիպրոսի մերձափնյա ծանծաղուտում և կիպրական բացառիկ տնտեսական գոտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031