Թրամփը հայտարարել է, որ «Հզբոլլահն» ու Իսրայելը կդադարեցնեն կրակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուի և «Հզբոլլահի» ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ լիբանանյան շարժումն ու Իսրայելը դադարեցնելու են կրակը:

«Ես շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ, և (իսրայելական) զորքերը չեն ուղարկվի Բեյրութ, իսկ այն զորքերը, որոնք արդեն ճանապարհին էին, արդեն հետ են շրջվել: Նմանապես, բարձրաստիճան ներկայացուցիչների միջոցով, ես շատ լավ հեռախոսազրույց ունեցա «Հզբոլլահի» հետ, և նրանք համաձայնեցին, որ բոլոր հրաձգությունները կդադարեցվեն. Իսրայելը չի ​​հարձակվի նրանց վրա, իսկ նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ առաջնորդը:

Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների հերթական փուլը սպասվում է Վաշինգտոնում հունիսի 2-3-ին:

Չնայած ապրիլի կեսերից շարունակվող բանակցային գործընթացին և կրակի դադարեցման ռեժիմի մասին հայտարարություններին՝ Իսրայելի բանակը շարունակում է ինտենսիվ հարվածներ հասցնել Լիբանանին և ընդլայնել ցամաքային գործողության աշխարհագրությունը երկրի հարավում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930