Բաժիններ՝

Ֆրանսիացիների կեսից ավելին կարծում է, որ Մակրոնը չի հասկանում սոցիալական դժվարությունները. հարցում

Ֆրանսիացիների կեսից ավելին այն կարծիքին է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի հասկանում բնակչության սոցիալական խնդիրները: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման տվյալները, որը Viavoice ծառայության կողմից անցկացվել է Libռration թերթի պատվերով։Ուսումնասիրության արդյունքների համաձայն, այս կարծիքը պաշտպանում է Ֆրանսիայի բնակչության 64 տոկոսը:

Դժվարությունների թվում, որոնք նշվել են հարցման մասնակիցների կողմից, հայտնվել են նվազագույն ապրուստամիջոցը, որից անհանգստացած է բնակչության 69 տոկոսը, սոցիալական անհավասարությունը եւ անձնակազմի անբավարարությունը պետական հաստատություններում (51 տոկոսը):

Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում արհմիությունների բողոքի խոշոր ակցիա է նշանակված կենսաթոշակային բարեփոխման նախագծի դեմ:

Սպասվում է, որ ցույցերին կմասնակցեն երկաթուղայինները, ավիաընկերությունների աշխատակիցները, ուսանողները, դասախոսները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս