Թուրքիայի ու Սինգապուրի առևտրի ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Սինգապուր։ Նախատեսվում է հանդիպում Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգի, արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանի և ներքին գործերի նախարար ու ազգային անվտանգության համակարգող Կ. Շանմուգամի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ակնկալվում է, որ Ֆիդանը կանդրադառնա Թուրքիայի և Սինգապուրի միջև 2015-ին ստորագրված ազատ առևտրի համաձայնագրի հիման վրա երկկողմ առևտրի ծավալի ավելացմանը, փոխադարձ ներդրումների դիվերսիֆիկացման և ամրապնդման կարևորությանը, ինչպես նաև Սինգապուրի հետ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությանը։

Նշենք, որ երկու երկրների առևտրի ընդհանուր ծավալը 2025-ին հասել է 1.07 մլրդ դոլարի։ Սինգապուրի ներդրումները Թուրքիայում 2002 թվականից ի վեր հասել են մոտ 11 մլրդ դոլարի, որից 1 մլրդ դոլարը՝ ուղղակի ներդրումների և 10 մլրդ դոլարը՝ պորտֆելային ներդրումների։

Նախատեսվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռուս-ուկրաինական հակամարտությունը, Պաղեստինի հարցը, Իրանի ու Հորմուզի նեղուցի հարցը, իրավիճակը Սիրիայում և այլ տարածաշրջանային ու համաշխարհային հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930