Հունիսի 2-ից սահմանափակվում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը․ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայություն
Հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն Հայաստանից ծագող և այնտեղից առաքվող կորիզավոր մրգերի և թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա։
Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը։



