Բաժիններ՝

ԱՄՆ-ի իշխանությունները «ծուղակ»-համալսարան են հիմնել անօրինական ուսանողների հայտնաբերման համար

ԱՄՆ-ի Ներգաղթի-մաքսային ծառայությունն ստեղծել է «ծուղակ»-համալսարան այցագրային ռեժիմը խախտողների հայտնաբերման համար: Ինչպես նոյեմբերի 28-ին հայտնել է The Daily Caller ինտերնետ-պորտալը, այդ գերատեսչությունը, որը գործում է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության կառուցվածքում, հիմնել է «Ֆարմինգթոնի համալսարանը», որը չունի ո՛չ վարչություն, ո՛չ էլ ուսուցման ծրագրեր: Դրա արդյունքում ծուղակն են ընկել 250 արտասահմանցի ուսանողներ, որոնք փորձել են ապօրինաբար երկարաձգել երկրում մնալու ժամկետը F-1 տիպի ոչ ներգաղթային այցագրերով։

«Այդ ուսանողներն սկզբնապես ԱՄՆ-ի տարածք են ժամանել լիազորագրված ուսումնական հաստատություններում ուսանողական փոխանակումների ծրագրերով,- պորտալին պարզաբանել է Ներգաղթի-մաքսային ծառայության ներկայացուցիչը:- Ավելի ուշ նրանք գրել են Ֆարմինգթոնի համալսարան փոխադրման դիմում, որտեղ ուսուցման ոչ մի կարգի ծրագրեր չէին առաջարկվում: Քանի որ այդ հաստատությունն ուսուցման գործընթաց կամ դիպլոմների հանձնում չէր ապահովում, այնտեղ գրանցված ուսանողները պարզապես ուսանողական այցագրերի ծրագիրն օգտագործում էին ԱՄՆ-ում մնալու ժամկետի երկարաձգման համար»:

The Daily Caller պորտալի տվյալներով՝ այդ գործողության ընթացքում բռնված օտարերկրացի ուսանողների ընդհանուր թվի 80 տոկոսը համաձայնել է կամավոր լքել ԱՄՆ-ի տարածքը, 20 տոկոսն առայժմ մտածում է կամ էլ փորձում է վիճարկել ներգաղթի ծառայության որոշումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս