ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չունի

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը չի փոխել իր դիրքորոշումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Տարբեր հարցերի շուրջ խոսակցություններ են եղել, բայց որևէ պայմանավորվածություն չի եղել: Պայմանավորվածությունը կարող է լինել այն դեպքում, երբ արդեն պաշտոնապես դա դու քննարկես»,- ասաց Մ.Մելքումյանը:

Ըստ նրա՝ կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ պայմանավորվածությունը, որ մինչև 1 տարի՝ մայիս-հունիս, այդ ժամանակը մեխանիկական չէ, պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, պետք է որոշակի ադապտացիոն շրջան, որ բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծեն հավասար պայմաններ, և ստեղծեն որոշակի կոնսենսուս:

Մ.Մելքումյանը նշեց, որ ամեն ինչ հնարավոր է, այդ թվում՝ ԸՕ-ն շուտ ընդունելը, ամեն ինչ քննարկվում է տրամաբանության մեջ, պետք է քննարկել ռեսուրսը, հնարավոր է, թե ոչ:

Դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու, Մ.Մելքումյանը հակադարձեց, որ նման որոշում չկա, առանձին գործիչներ կարող են առանձին տեսակետներ հնչեցնեն, բայց ընդհանուր չեն քննարկել, բանակցությունները չեն ավարտվել, երբ վերջնական պաշտոնական տեսակետ կլինի, կհայտարարեն. «ԲՀԿ-ն պաշտոնական որոշում չունի»:

Նրա խոսքով՝ հնչել է նաև տեսակետ, որ ջենտլմենական պայմանավորվածությո

Տեսանյութեր

Լրահոս