ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
«Իրատես» թերթը գրում է. «Հասկանալի է, որ այսօր իշխանության միակ մտահոգությունը որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններն անցկացնելն է, սակայն մինչ այդ պետք է հասկանալ նաեւ, որ կան տնտեսություն, խնդիրներ, հրատապ հարցեր, որոնք օր առաջ են լուծում պահանջում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված ազգային համաձայնության կառավարության փլուզմանը ԲՀԿ-ն միանգամից չշտապեց արձագանքել:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ արտահերթ համագումարը ժամանակավորապես առկախված է, ամենայն հավանականությամբ, այն կհրավիրվի հաջորդ ամիս, իսկ մինչ այդ կհանդիպեն ԵԿՄ ղեկավարի պաշտոնին հավակնող Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը, որից հետո, ըստ Միքայելյանին մոտ կանգնած աղբյուրի, Արամ Սարգսյանը կզիջի՝ ըստ ամենայնի դա հիմնավորելով, որ նա պատերազմի բովով է անցել, եւ նրա թեկնածությունն ավելի ճիշտ կլինի։
ԱԱԾ մեկուսարանում այցելել եմ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին։ Առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց ընկճված չի, արդարության, արդար դատաքննության ակնկալիք ունի։ Բարևներ է փոխանցում բոլորին, առողջություն է մաղթում բոլորին»։
«Իրատես» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Անհրաժեշտ 11 ստորագրություններից 10-ն առկա է հենց «Լուսավորի» թիմից, բայց պակասող մեկ ստորագրությունն այդպես էլ չի հայտնվում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանում «մեծ ուբոռկա» է ընթանում՝ բոլոր վարչություններում ու բաժիններում ինվենտարիզացիա են անում։ Փորձում են հաշվել՝ նախապես եղած գույքը տեղո՞ւմ է, թե՞ ոչ, ինչի կարիք կա եւ այլն։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանում փաստացի ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանից դուրս ընդդիմադիր ուժեր գրեթե առկա չեն (եթե հաշվի չառնենք մեկ-երկու մարդ-կուսակցությունների), եւ քաղաքական դաշտում առկա ուժերը, այդ թվում նաեւ նոր տեղծված եւ ստեղծվելիք կուսակցությունները, սատարում են հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` իրավապահ համակարգում ներքին խմորումներ են սկսվել: Մասնավորապես, նախաքննություն իրականացնող մարմինը տարբեր քրեական գործերով չի կարողանում համաձայնության գալ վերահսկող դատախազների հետ:
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ իշխանությունն ամեն ինչ անում է իր ցանկացած սցենարով արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, ՀՀԿ-ն փորձում է ինքնակազմակերպվել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունները որոշակի անհանգստացրել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին:
Երեկ «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով ՀՀ-ում թավշյա հեղափոխության թեմային,ասել է. «Առաջին օրվանից հեղափոխության, որ Նիկոլը մասնակցում էր, քայլելով հասավ Երևան, մի քանի հոգով էին: Ոնց եղավ, որ առաջին հանդիպմանը 1200 հոգի չկար, երկրորդին ավելացավ, ո՞նց եղավ, իմ չափ լումա ո՞վ ունի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել՝ լուծելու համար ներքաղաքական ճգնաժամը, քանի որ այդ ամենի արդյունքում տուժում է նաեւ տնտեսությունը. ներդրողները սպասում են ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի կայունացմանը:
Ֆրանսիացիների մեծամասնությունը Ֆրանսուա Միտերանին լավագույն նախագահն է համարում վերջին 40 տարվա ընթացքում, երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հայտնվել է վարկանիշի նախավերջին տեղում:
Վերջին երկու տարում ամերիկացիների շրջանում կտրուկ ընկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ժողովրդականությունը, որն այժմ նույն մակարդակի վրա է, ինչ եւ նրա նախորդինը՝ Բենեդիկտոս 16-րդինը գահից հրաժարվելուց առաջ:
«Խախտումների դեպքում համազեկուցողները համապատասխան աշխատանք են իրականացնում մոնիտորինգային հանձնաժողովում, նիստեր են գումարվում և քննարկվում, թե որքանով են քայլերը համահունչ այն պարտավորությունների հետ, որոնք տվյալ երկիրը ստանձնել է: Հետևաբար՝ եթե համահունչ չէ, համապատասխան քայլեր ձեռնարկվում են»:
Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանը քիչ առաջ ավարտվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը նվազել է մինչեւ 3,1 մլրդ դոլար, եւ արդյունքում նա 138 դիրքով է իջել ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց (Forbes 400) վարկանիշում:
Ադրբեջանի Թովուզի շրջանի Գովլար գյուղում ողջ-ողջ հրկիզել են 1981թ. ծնված Էլբուրսա Ալեկբերովին:
«ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցն այդքան էլ կրիտիկական չպետք է դիտարկվի Հայաստանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանի` ՀԱՊԿ-ում կարգավիճակ ստանալու հեռանկարի հնարավորությանը:
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը Թուրքիայում կորած հայտնի լրագրող Ջամալ Խաաշկղիջի գործի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար կանչվել է հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն:
2018 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ Վրաստանի իմունոլոգիայի կլինիկական գիտագործնական կենտրոնում գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվածների 517 նոր դեպք, ինչը 49 դեպքով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը կհեռանա իր պաշտոնից և կստանձնի եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը:
168.am-ի հետ զրույցում միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն ասաց, որ Ադրբեջանն իր անվտանգությունն ավելի շատ կապում է Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, մահմեդական որոշ երկրների հետ, քան Ռուսաստանի հետ։
Կառավարությունում այսօր կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Երևանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական իրողության արձանագրությունն էր, և նույնը տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների ժամանակ
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հանքերային գրոհների խնդիրը կներառի ԵՄ-ի հոկտեմբերի 18-ի գագաթնաժողովի օրակարգում՝ կապված Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) վրա Ռուսաստանին վերագրվող կիբեռգրոհների հետ:
Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանության բնագավառում ներդրումների շտապ ավելացման անհրաժեշտություն է տեսնում:
Թուրքական «Haberturk» լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուն իր սյունակում խորը հիացմունքով է անդրադարձել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին: