
Թիկնիզյանի վիզայի հետ կապված որոշ խնդիրներ կան. ՀՖՖ-ն վստահեցրել է, որ ամեն ինչ կլուծվի․ Թիկնիզյանի գործակալ

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղից առաջ դեռևս որոշակի խնդիրներ ունի մուտքի վիզայի հետ կապված։ Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալը՝ Ալեքսանդր Կլյուևը:
«Դեռևս կան վիզայի հետ կապված որոշ խնդիրներ։ Նաիրը մեկնել է ազգային հավաքականի ճամբար։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նրան վստահեցրել է, որ խնդիրը կլուծվի»,- ասել է Կլյուևը sport-express-ի հետ զրույցում։
Ավելի վաղ նշվում էր, որ Նաիրին մերժել են Իռլանդիա մուտքի վիզա տրամադրել փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի 4-րդ տուրի Իռլանդիայի դեմ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Դուբլինում, Երևանի ժամանակով 22։45-ին: