Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում հողմակայան են կառուցելու

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի նախնական հզորությունը լինելու է 240 Մվտ, որը հետագայում կարող է հասնել մինչև 600 Մվտ-ի։

Հողմակայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2028 թվականին։

Ադրբեջանի էներգետիկ ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թվականն այդ երկրում նախատեսվում է հասնել մինչև 6 Գվտ վերականգնվող էներգիայի հզորության, որի զգալի մասը՝ 4 Գվտ-ը, ուղղվելու է արտահանման։

Տեսանյութեր

Լրահոս