
Վրաստանը 500 հազար դոլար է ստացել ԱՄՆ-ից ոչ բարեկամ երկրների քարոզչության դեմ պայքարելու համար

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը 500 հազար դոլար է հատկացրել Վրաստանի կառավարությանն այն քարոզչության դեմ պայքարելու համար, որն իրականացնում են Վրաստանի ոչ բարեկամ երկրները: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Մենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ միասին գործողությունների շատ կարեւոր պլան ենք մշակել այդ ագրեսիվ քարոզչությանը դիմակայելու համար, որն իրականացվում է մեր նկատմամբ բարեկամաբար չտրամադրված երկրների կողմից:
Պետդեպարտամենտի կողմից հատկացված միջոցները կուղղվեն մեր ռազմավարական հաղորդակցությունների ամրապնդմանը»,-ասել էԲախտաձեն: Նրա խոսքով՝ միջոցները կփոխանցվեն Վրաստանում գործող ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնին, դրանք կնպաստեն «եվրատլանտյան ինտեգրացման բարիքների վերաբերյալ» բնակչությանն իրազեկելուն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: