Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը վերադարձրել է Ռոբերտի Քոչարյանի որդու Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին «հանգուցային զրուցակից» է համարում միջազգային խնդիրները քննարկելիս:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ենթարկվել նոր պատժամիջոցների:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։
ArmLur.am-ի տեղեկություններով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը նշանակվելու է տրանսպորտի նախարար։
«ԼՈւԿՕՅԼ»-ը լիովին դադարեցրել է իրանական նավթի գնումները:
Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունը կատարում է հստակ ու ճիշտ ժամանակին։ Վարչապետը հայտարարեց՝ ուժային կառույցները, որոնցից մեկը ոստիկանությունն է, հնարավոր է, թերացել է։
Օրերս ավարտվեց «Ադրբեջանն ընդդեմ «France 2»-ի աշխատակազմի» դատը. հարևան պետությունը տանուլ տվեց այն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Մանուկյանն ազատվել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան:
Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան նամակ է ուղարկել աշխարհի ղեկավարներին՝ խնդրելով միջնորդական դեր խաղալ, որպեսզի տարածաշրջանում հանրաքվե անցկացվի ինքնորոշման շուրջ:
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև կարճատև հանդիպումից և պայմանավորվածությունից հետո հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերը նվազել են, իսկ այսօր գրանցվել է ամենացածր վիճակագրությունը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Սիրելի հայրենակիցներ, երկար ժամանակ քաղաքական կուլիսներում շրջանառվող, այսպես կոչված, հակահեղափոխական ուժերը դուրս եկան ընդհատակից և ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնության տեսքով պատերազմ հայտարարեցին ժողովրդի իշխանությանը։ Այս մասին ասված է Ազատամարտիկների դաշինքի խորհրդի հայտարարության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը:
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել:
Ռուսաստանը ողջունում է դրական միտումները, որոնք նկատվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին առաջարկվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:
Խնդիրը ժամկետը չէ։ Խնդիրն այն չէ, թե ե՛րբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Խնդիրն այն է, թե ի՛նչ կունենանք ընտրություններից հետո։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հակադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Արգենտինայում ՀՀ դեսպանությունում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Արգենտինայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF/ գրասենյակի եւ Բուենոս Այրեսի «Հայաստան» Համահայկական հիմնադրամի միջեւ համագործակցության ծրագրի ստորագրման արարողությունը, որով ազդարարվեց «Matching projects» ծրագրի մեկնարկը:
Իռլանդիան պաշտպանել է ամբողջ Միացյալ Թագավորության, ներառյալ Հյուսիսային Իռլանդիան, եւ Եվրամիության միջեւ մաքսային միության պահպանման մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պլանը՝ մինչեւ Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից նոր առեւտրական համաձայնագրի համաձայնեցումը:
Քիչ էր մնում ասի՝ ինձ շնորհակալություն հայտնեք, որ երեկ ձեզ թույլ եմ տվել դուրս գալ շենքից, որ իմ շնորհիվ ժողովուրդը ձեզ չծեծեց։ Ծեծեք, վախեցող չկա։ Ծեծեք, սպանեք։ Պատգամավորների վրա հարձակվում են, ինքը տեղյակ չի, պատգամավորին սադրանքի են ենթարկում, որոշակի թեմա է լինում, ինքն իր ելույթի 5 րոպեն նվիրում է այդ պատգամավորին։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախ ժողովրդի պահանջն է, արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ»,- ասաց Արսեն Գասպարյանը՝ ըստ էության հերքելով Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե ներդրողները սպասում են արտահերթ ընտրություններին, որպեսզի ներդրումներ իրականացնեն Հայաստանում։
«Չեմ հավատում հանրապետականներին, չեմ հավատում, որ կհամաձայնեն՝ մայիսին կամ այլ ամսի լինեն ընտրությունները։ ՀՀԿ ներկայացուցիչները պառլամենտում, հայտնի դեմքերն ամեն օր զրպարտում են Հայաստանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։
ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագիտության թեկնածու Ռուբեն Հակոբյանը համարում է, որ ԱԺ ընդունած վերջին հայտնի օրենքը հակասահմանադրական չէ և, ըստ էության, համարժեք քայլ է ԱԺ-ն շրջափակելու՝ վարչապետի սպառնալիքին։
Գնացքների երթեւեկությունը, որն ընդհատվել էր Ջենովայի մերձակա Մորանդիի կամրջի փլվելուց հետո, ինչն ավելի քան 40 մարդու կյանք խլեց, վերականգնվել է:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակն ավելի է լարվելու, քանի որ ոչ իշխանական ուժերը, ըստ նրա՝ սաստկացնելու են իրենց պայքարը։
ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ապակայունացնող գործողությունները չպետք է անպատասխան մնան:
Այսօր կառավարության նիստում որոշումներ ընդունվեց ՀՅԴ և ԲՀԿ 6 մարզպետներին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին: «Դուք գիտեք` ինչի հետ է դա կապված, վերջին օրերի քաղաքական իրադարձությունները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ և հրապարակային, մի շարք նախարարներ ազատվել են աշխատանքից»:
ՀՀԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկությունների, թե իբր ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթաժողովը չեղարկելու համար, պաշտոնապես հայտնում ենք, որ այդ հրապարակումը կեղծ եւ իրականության հետ որեւէ աղերս չունի։