Խոշոր ավտովթար Թուրքիայում. կան զոհեր

Թուրքիայի  Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգի Գյոքուն շրջանի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Քահրամանմարաշ-Կայսերի  մայրուղիով երթևեկող ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն կողաշրջվել է: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 24 մարդ:

Ավտոբուսը պատկանել է Թուրքիայում հայտնի «Kamil Koç» ընկերությանը։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկանական և շտապօգնության մեքենաներ։

https://www.youtube.com/watch?v=Poii3rINw4Y

Haberler

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031