«Եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, որ պետք է առաջադրել իր թեկնածությունը, ապա «Ելքը» կառաջադրի»

Եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշի, որ պետք է առաջադրել իր թեկնածությունը ԱԺ-ում, ապա «Ելք» խմբակցությունը կառաջադրի Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

«Թե ո՞ր ճանապարհով կգնա վարչապետը, դրա մասին կտեղեկացնենք»,- ասաց Է.Մարուքյանը:

Թե ինչպե՞ս են մասնակցելու ընտրություններին, Է. Մարուքյանը նշեց, որ պաշտոնապես չեն քննարկել, բայց տրամաբանությունը հուշում է, որ ավագանու ընտրությունների ժամանակ ստեղծված բրենդը՝ «Լույս» դաշինքը, կօգտագործվի նաև ԱԺ ընտրություններում, բայց չի բացառվում, որ դրանում ներգրավվեն այլ հայտնի անձինք:

«Իմ քայլը» դաշինքին ընտրությունների միասնական գնալու առաջարկ չի արվել:

Տեսանյութեր

Լրահոս