
Բրազիլիայի նախագահը հետազոտվում է կորոնավիրուսի առկայության կասկածով

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի հանձնած կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։
Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն` հղում կատարելով իսպանական և պորտուգալական աղբյուրներին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օրերս է վերադարձել Բրազիլիայից, ուր հանդիպել էր նաև Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ ու նրան հրավիրել Հայաստան։
Իր իսկ հրապարակած լուսանկարներում երևում է, որ Աննա Հակոբյանը գրկախառնվում է Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ, իսկ այստեղ վարչապետի կինը ակտիվորեն մասնակցում է քարոզարշավին։
Ինչևէ, կորոնավիրուսի թեստ թերևս նաև Աննա Հակոբյանը պիտի հանձնի։ Ամեն դեպքում ակտիվ շփվել է հնարավոր կոնտակտավորի հետ։
Հ.Գ. Ավելի ուշ Lenta.ru կայքը գրեց, որ իրենց աղբյուրներն ապատեղեկատվություն են տարածել, և Բրազիլիայի նախագահի մոտ ոչ թե հաստատվել է կորոնավիրուսը, այլ վերջինս դեռ հետազոտվում է։ Արդյունքները դեռ հայտնի չեն։
168.am-ը այդ կապակցությամբ ևս իր նյութի վերնագիրը ենթարկել է փոփոխության։