
Բելգիան համազգային խիստ կարանտին է սահմանել

Բելգիան առնվազն մինչեւ ապրիլի 3-ը սահմանել է համազգային խիստ կարանտին, արտակարգ համաճարակաբանական պատրաստություն եւ առողջապահության ամբողջ համակարգի մոբիլիզացում: Մարտի12-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսն՝ ամփոփելով ազգային Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի արդյունքները: Փակվում է գործնականում ամեն ինչ, երկրում ամբողջ ծավալով կաշխատեն սոսկ տրանսպորտը, բժշկական հիմնարկությունները, խանութները, արտակարգ ծառայությունները:
«Բելգիան անցել է ճգնաժամային կառավարման դաշնային մակարդակի: Սահմանվում է համապետական կարանտին. բոլոր զանգվածային միջոցառումների չեղարկում,- հայտարարել է նա:- Փակ կլինեն ռեստորանները, սրճարանները եւ դիսկոտեկները, մշակութային եւ ուսումնական հաստատությունները, բոլոր ընկերություններին «հանձնարարված է անձնակազմին փոխադրել տնից աշխատանքի»: Միջնակարգ եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողները փոխադրվում են հեռավար ուսուցման: Նոր միջոցառումներն «ուժի մեջ են մտնում մարտի 13-ի լույս 14-ի կեսգիշերից եւ կգործեն մինչեւ ապրիլի 3-ը»: Հիվանդանոցներում գործողության մեջ է դրվել արտակարգ համաճարակաբանական իրադրության նախապատրաստման պլանը: Կազմվել է ցուցակ մոտավորապես 100 հիվանդանոցներից, որոնք կմասնագիտանան կորոնավիրուսով վարակվածների ընդունման եւ բուժման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: