Սաուդյան Արաբիան պատրաստ է եռապատկել Եվրոպային նավթի մատակարարումը 25 դոլար գնով. Bloomberg
Սաուդյան Արաբիան պատրաստ է եռակի ավելացնել նավթի մատակարարումը եվրոպական երկրներին՝ բարելի դիմաց 25 դոլար գնով: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Գործակալության տվյալներով՝ թագավորությունն այդ գնով առաջարկել է Arab Light տեսակի նավթը: Նշվում է, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են բրիտանա-հոլանդական Royal Dutch Shell-ը, բրիտանական BP-ն, ֆրանսիական Total-ը, իսպանական Repsol-ը եւ CEPSA-ն, սաուդյան Saudi Aramco-ից առաջարկություններ են ստացել մատակարարումների վերաբերյալ, որոնք ստանդարտ ծավալները գերազանցում են 25-200 տոկոսով: Ինչպես նշում է Bloomberg-ը, բարելի դիմաց 25 դոլար գինը զգալիորեն պակաս է, քան ռուսական Urals արտահանական մակնիշի գինը: Բացի այդ, ավանդաբար Սաուդյան Արաբիան նավթի ոչ մեծ ծավալներ էր մատաէԷ 6,1 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 33,6 դոլար:
Նավթի գինն ընկել է այն նորությունների ֆոնին, որ ՕՊԷՔ+-ի երկրները չկարողացան համաձայնության գալ նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ կորոնավիրուսի պատճառով պահանջարկի անկման պայմաններում: ՕՊԷՔ-ն առաջարկում էր նավթի արդյունահանումը լրացուցիչ օրական 1,5 մլն բարելով կրճատել մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Սակայն այդ առաջարկի դեմ հանդես եկան Ռուսաստանը եւ Ղազախստանը: Գործարքի ձախողմանի պատճառով Brent նավթի արժեքը մարտի 9-ի սակարկություններում ինչ-որ մի պահի ընկավ 30 տոկոսով՝ էժանանալով բարելի դիմաց մինչեւ 31 դոլար: Հաջորդ օրը նավթի գինը փոքր-ինչ վերականգնվեց՝ հասնելով 35 դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: