
Ճապոնական ընկերությունը կսկսի թեստեր վաճառել 15 րոպեում կորոնավիրուսի հայտնաբերման համար

Ճապոնիայի Kurabo Industries ընկերությունը մարտի 16-ից կսկսի շտապ թեստերի վաճառքները, որոնք թույլ են տալիս 15 րոպեում մարդու մոտ հայտնաբերել կորոնավիրուսի առկայությունը կամ բացակայությունը: Մարտի 12-ին այդ մասին հաղորդվում է ընկերության կայքում։Դրա գործողության սկզբունքը պայմանավորված է հատուկ ռեագենտների վրա արյան պլազմայի ներգործությամբ:
Այդ եղանակը շատ ավելի պարզ է եւ ավելի արագ, քան այժմ ամենուրեք կիրառվող պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդը: Մեկ հավաքանիի գինը կազմում է շուրջ 250 դոլար:
Թեստերի հիմնական գնորդներ պետք է դառնան բժշկական լաբորատորիաները եւ գիտահետազոտական կենտրոնները: Ճապոնիայում ներկայում գրանցված է վարակման 1,3 հազար դեպք, մահացել է 22 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: