Բարեգործությո՞ւն, թե՞ «Այո»-ի քարոզարշավ. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակը նույն վարչական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջով (պետական կազմակերպության !!!) ալկոգելի պատրաստման լուսանկարներ է տարածել, որտեղ սեփական աշխատանքի հետ միասին սահմանադրական փոփոխությունների շտաբի պաստառների միջոցով լայնորեն գովազդվում է նաև «Այո»-ն:

Փաստորեն՝ իշխանական կուսակցությունն անգամ համաճարակի դեմ պայքարի համընդհանուր մոբիլիզացիայի այս օրերին զերծ չի մնում էժանագին, ամոթալի քայլերից: ՔՊ-ի սույն գրասենյակը բարեգործական իր ակցիաներին ու համաճարակի դեմ պայքարի հուզական թեմաների արծարծմանը զուգահեռ՝ փորձում է «25-րդ կադրի էֆեկտով» ազդել ընտրողների վրա և հանրությանը «նախապատրաստել» հետհամաճարակային քարոզարշավին:

Որևէ մեկը դեմ չէ, ճիշտ հակառակը՝ գովելի է, որ կուսակցությունները կամ այլ կազմակերպություններ նախաձեռնեն բարեգործական ակցիաներ և պատշաճ կերպով ներկայանան իրենց անուններով: Բայց այդ ամենին զուգահեռ այս օրերին «ձեռքի հետ» լուծել նաև քաղաքական խնդիրներ՝ պարզապես ցինիզմ է, անբարոյականություն և որևէ կերպ չարդարացվող արարք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս