Ռուբիոն հայտարարել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակման գործում առաջընթացի մասին

ԱՄՆ-ն  և նրա դաշնակիցները նշանակալի առաջընթաց են գրանցել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մշակման գործում։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝  ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հանձնարարել է աշխատել անվտանգության երաշխիքների վրա։

Ռուբիոն նշել է, որ Ալյասկայում հանդիպումից կարճ ժամանակ անց եվրոպացի առաջնորդները ժամանել են Վաշինգտոն, որի շրջանակներում  համաձայնություն է ձեռք բերվել աշխատել հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա։

«Մենք անհավանական առաջընթաց ենք գրանցել դրա համար հիմքեր դնելու գործում և սա կլինի բանալին ցանկացած բանակցություններում», – հավելել է Ռուբիոն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930