Բաժիններ՝

24-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 13-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Այվազովսկու փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշով:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 25-ամյա երիտասարդին դանակահարել էր Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ։

Սեպտեմբերի 16-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված երիտասարդը մահացել է:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 18-ին 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ խոստովանել է արարքը։

Արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթը վերաորակվել է սպանության:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930