ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ Թրամփը կանաչ էներգիան անվանեց «խաբեություն» և «խարդախություն»

Թրամփի ելույթի թեզերը՝

«Ինձ համար ցավալի է տեսնել, թե ինչպես է Եվրոպան կործանվում էներգետիկ խնդիրների և անվերահսկելի միգրացիայի պատճառով»։

▪️Նա ածխածնային հետքը անվանեց «վատ մտադրություններ ունեցող մարդկանց» հորինվածք։

▪️Մենք ազատվում ենք այսպես կոչված «կանաչ էներգիայից». դա առասպել է։ Այն չափազանց թանկ է, չափազանց թույլ՝ երկրին էներգիայով ապահովելու համար։

▪️Քամին չի փչում, հողմային տուրբինները ժանգոտում են, փտում, արժենում են մի ամբողջ կարողություն, պահանջում են հսկայական սուբսիդիաներ։

▪️Գերմանիան միգրացիայի և էներգետիկայի հետ կապված հարցերում գնաց ցավոտ ճանապարհով։ Նրանք անցան կանաչ էներգիայի և սննկացան։ Նոր ղեկավարությունը վերադարձրեց բրածո վառելիքը և միջուկային էներգիան՝ անվտանգ, ճիշտ ձևով, և բացեց բազմաթիվ գործարաններ։ Ես պարտքի տակ եմ Գերմանիայի առաջ։ «Կանաչ էներգիան» աղետ դարձավ։

▪️1982 թվականին ՄԱԿ-ը հայտարարեց, որ մինչև 2000 թվականը կլիմայի փոփոխությունը կհանգեցնի այնպիսի անդառնալի աղետի, ինչպիսին միջուկային պատերազմն է։ 1989 թվականին նրանք կանխատեսեցին, որ մեկ տասնամյակի ընթացքում ամբողջ երկրներ կանհետանան։ Դա տեղի չունեցավ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930