Երեկ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել էին սադրանքների: Նախ փորձել էին Սյունիքի մարզի՝ մասնավորապես Սև լճի հատվածում դիրքային առաջխաղացում ապահովել, ետ էին շպրտվել, Երասխի հատվածում հակառակորդի դիպուկահարի կրակոցից ավագ ենթասպա էր զոհվել, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի հատվածում հակառակորդի փոխհրաձգության հետևանքով 19-ամյա զինծառայող էր զոհվել:
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Ինչո՞ւ այդքան ջուր ունենալով հանկարծ ջուր չի լինում. պատասխան՝ քաղաքական ընտրություններ. Արծվիկ Մինասյան
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար:
Ֆրանսիայի հարավ-արեւելքի Վարի դեպարտամենտում մի քանի հազար մարդ են տարահանել տներից եւ քեմպինգներից սաստիկ անտառային հրդեհի պատճառով: Այս մասին ասված է դեպարտամենտի պրեֆեկտուրայի հաղորդագրության մեջ, որն օգոստոսի 17-ին զետեղվել է Twitter-ում:
«Ելնելով ՀՀ շուրջը և սահմանի լարվածությունից՝ «Հայաստան» դաշինքն առաջարկում է (քանի որ այսօր երկու ընթերցումների արաքնում ժամանակ ունենք) փակ կամ բաց քննարկում կազմակերպել համապատասխան պատասխանատու անձանց կողմից՝ հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակի մասին,- ԱԺ ութերորդ գումարման արտահերթ նստաշրջանի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պարզաբանելով առաջարկը,- Քննարկում կազմակերպենք – իմանանք իրավիճակը և մեր հասարակության, ժողովրդի մտահոգությունները փարատենք»:
Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է: Գյուղապետ Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինտենսիվ կրակոցները կեսգիշերից հետո են միայն դադարել. «Շատ ուժեղ կրակոցներ էին, եթե նախկինում միայն դիրքերի ուղղությամբ էին կրակում, երեկ գյուղն էլ էին թիրախավորել, բայց հիմա իրավիճակը հանգիստ է»:
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN-ի թուրքական գրասենյակին տված հարցազրույցում հնչեցրել էր բազմաթիվ պնդումներ՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ու խաղաղության պայմանագրի վերաբերյալ:
Ինֆորմացիա չկա Աֆղանստանում մեր խաղաղապահ ուժերի մասին. Գեղամ Մանուկյան
Ցավոք, պաշտոնական Երևանը դեռ չի պատասխանել Ալիևին. Անդրանիկ Թևանյան
Քննարկում կազմակերպենք, մեր ժողովրդի մտահոգությունները փարատենք. Սեյրան Օհանյան
Եվրոպայի երկրները պետք է ստեղծեն հումանիտար միջանցքներ Աֆղանստանից փախստականների կազմակերպված ընդունման համար: Օգոստոսի 17-ին այդ մասին, հայտնել է էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին, հաղորդել է Reuters գործակալությունը:
«Բոլորի համար ընդհանուր համաներում է հայտարարված (…), ուստի դուք պետք է լիակատար վստահությամբ վերադառնաք սովորական կյանքի»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Վլադիվոստոկի Արևելյան տնտեսական համաժողովին (ԱՏՀ) իրենց մասնակցությունն են հավաստել 51 երկրներ, օգոստոսի 17-ին լրագրողներին հայտնել է ՌԴ-ի փոխվարչապետ – Հեռավորարևելյան Դաշնային Օկրուգում (ՀԴՕ) նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի կարգավիճակի վերաբերալ ադրբեջանական կողմի մոտեցումներին՝ շեշտելով, որ Արցախն Ադրբեջանի տարածքը չէ։
Իրանի իշխանությունները երկրում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված հնգօրյա հանգստյան օրեր են հայտարարել և արգելել տեղաշարժը երկրի շրջանների միջև:
Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 93-ամյակի առթիվ Ստամբուլի «Գալաթա» աշտարակում լուսանկարնների ցուցահանդես է բացվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բացի սահմանային հատվածում նախատեսված ամրաշինական աշխատանքներից և կանոնավոր կերպով մարտական հերթապահության իրականացումից, անհրաժեշտ է ապաստարաններ կառուցել։
2021 թվականի վեց ամսվա ընթացքում Վրաստանում վթարներից զոհվել է 189 մարդ, որոնց թվում՝ երեք երեխա: Այս մասին հաղորդվում է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում:
Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը՝ պետական սահմանը խախտելու փորձի համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունից:
Վրաստանի բժիշկները վերջին օրվա ընթացքում արել են կորոնավիրուսի 25․730 թեստ, 13․637-ը՝ հակագենի, 12․93-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել է վարակման 2676 նոր դեպք: Այդ մասին հաղորդում է Stopcov.ge. կառավարական կայքը:
Սահմանային լարվածության և կրակոցների մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը՝ հղում տալով քաղաքացիների ահազանգերի վրա։
«Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը, որը մշակել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը ու նպատակ ունի ձևավորել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման և արդիականացման համապարփակ օրակարգ, 2021-2023թթ. ճանապարհային քարտեզով գործունեություն է ծավալելու 5 տիրույթներով՝ քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ և ռազմավարության կառավարում:
«Ես գնահատում եմ Քաբուլի նկատմամբ նրանց վերահսկողության առաջին օրը Տպավորությունները լավ են: Այժմ Քաբուլում իրավիճակն ավելի լավ է, քան Աշրաֆ Ղանիի օրոք: Այսինքն ՝ ահաբեկիչ թալիբների օրոք ավելի լավ է, քան Ղանիի օրոք», – ասել է նա։
«Դա ընդամենը հնարավորություն կտա վերջնականապես հայաթափել Արցախը՝ որպես ՀՀ կողմից ճանաչված Ադրբեջանի մաս: Այսինքն՝ ցեղասպանական գործողությունները կստանան լեգիտիմ հիմք, և Արցախը վերջնականապես կհայաթափվի: Կհայաթափվեն և կհայազրկվեն ՀՀ Սյունիքի մարզը և որոշակի արևելյան հատվածները, որովհետև երբ Ալիևը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, նա դրա հետ զուգահեռ՝ խոսում է այն մասին, որ Զանգեզուրը, այսինքն՝ Սյունիքը, ադրբեջանական պատմական տարածք է, նրանք վերադարձնելու են այն Ադրբեջանին: Դա նշանակում է, որ Հայաստանից օտարելու են Սյունիքը և միացնեն Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծել է, որ Աֆղանստանում հակամարտության ավարտին կարելի է հասնել միայն քաղաքական կարգավորման միջոցով:
«Սա նպատակային քաղաքականություն է, որը, ի վերջո, Ադրբեջանին հարմար փուլում կարող է վերաճել էսկալացիայի առավել բարձր մակարդակի։ Ադրբեջանի հետպատերազմյան փուլի նման գործելակերպն իր տարածքային հավակնությունների համար հիմք ստեղծելն է և ուժի և ուժի սպառնալիքի կիրառման տակ ՀՀ-ում տարածքային բռնազավթումների հասնելն է»,- եզրափակեց Նելլի Բաղդասարյանը։