Բաժիններ՝

ԱՏՀ-ին իրենց մասնակցությունն են հավաստել 51 երկրների ներկայացուցիչներ

Վլադիվոստոկի Արևելյան տնտեսական համաժողովին (ԱՏՀ) իրենց մասնակցությունն են հավաստել 51 երկրներ, օգոստոսի 17-ին լրագրողներին հայտնել է ՌԴ-ի փոխվարչապետ – Հեռավորարևելյան Դաշնային Օկրուգում (ՀԴՕ) նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը:

«Այսօրվա դրությամբ հաստատվել է 51 երկիր, բայց ժամանակ դեռ կա: Մեզ մոտ անցյալ համաժողովը ռեկորդային էր, այնտեղ կար 65 (մասնակից երկիր): Ինչպես տեսնում եք, մենք առայժմ այնքան էլ հեռու չենք այդ նշաձողից, ուստի կշարունակենք հրավիրել»,- ասել է Տրուտնևը: Լիազոր ներկայացուցչի խոսքով՝ կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով հյուրերին խնդրել ենք գալ առանց ուղեկցող անձանց:

«Դա գործնականում կիսով չափ կրճատում է համաժողովի մասնակիցների թիվը. նախանցյալ տարվա ութ հազարից մեինչև (այժմ) չորս հազար: Բայց մենք կարծում ենք, որ ըստ որում համաժողովը շատ չի կորցնի, որովհետև հիմնական մասնակիները՝ ընկերությունների, պետական կառավարման մարմինների, Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ղեկավարները կլինեն մեզ մոտ»,- ասել է Տրուտնևը:

Արևելյան տնտեսական համաժողովը Վլադիվոստոկում տեղի կունենա սեպտեմբերի 2 – 4-ը հիբրիդային ձևաչափով, բարձր մակարդակի հյուրերի մասնակցությունն սպասվում է անմիջակա ձևաչափով և առցանց: Համաժողովի բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ԱՏՀ-ի կայքում:

Այս տարի պլանավորվում է արտասահմանում կազմակերպել համաժողովի առանձին ստուդիաներ, որոնք հեռուստակամուրջների ինտերակտիվ ռեժիմով կաշխատան Սեուլում, Շանհայում և Տոկիոյում: Ցուցահանդեսի կազմակերպիչ է հանդես գալիս Ռոսկոնգրես հիմնադրամը՝ ՀԴՕ-ում նախագահի լիազոր նեկայացուցչի աշխատակազմի աջակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս