«Ադրբեջանը կրակի ուղղությունը փոխում է դեպի բնակավայրեր․ իրավիճակին համահունչ գործողություններ պետք է իրականացնել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի ողբերգական արդյունքով և դրան հետևած խայտառակ գործընթացի արդյունքում Սյունիքի և Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձի կարգավիճակում։

Բացի սահմանային հատվածում նախատեսված ամրաշինական աշխատանքներից և կանոնավոր կերպով մարտական հերթապահության իրականացումից, անհրաժեշտ է ապաստարաններ կառուցել։

Եթե կան դրա համար նախատեսված վայրեր, ապա դրանք պետք է կարգի բերել, կահավորել/լրակահավորել, եթե չկան կամ տարրական նորմերին չեն համապատասխանում, ապա արագ պետք է զրոյից կառուցել։

Ադրբեջանն աստիճանաբար կրակի ուղղությունը փոխում է դեպի բնակավայրեր՝ փորձելով մեծացնել ճնշումը։ Սա ենթադրում է, որ իրավիճակին համահունչ գործողություններ պետք է իրականացնել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031