ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում ստեղծել Աֆղանստանում բոլոր խմբերը ներառող կառավարություն
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Աֆղանստանում ստեղծել նոր կառավարություն, որը կներառի երկրի բնակչության տարբեր խմբերին, այդ թվում ՝ կանանց ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ՄԱԿ-ի ԱԽ-ի տարածած հայտարարության մեջ:
«Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել անհապաղ դադարեցնել ցանկացած բռնություն և ձևավորել նոր կառավարություն բանակցությունների միջոցով, որը կլինի միասնական, ներառական և ներկայացուցչական, ինչը ենթադրում է կանանց լիարժեք, հավասար և նշանակալի մասնակցություն», – նշվում է փաստաթղթում:
ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծել է, որ Աֆղանստանում հակամարտության ավարտին կարելի է հասնել միայն քաղաքական կարգավորման միջոցով:
Ընդգծվում է, որ «Թալիբան»-ը և ցանկացած այլ աֆղանական խմբավորումներ չպետք է աջակցեն Աֆղանստանից դուրս գործող ահաբեկիչներին:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ անհրաժեշտ է երաշխավորել, որ Աֆղանստանը սպառնալիք չի դառնա այլ պետությունների համար:
Աֆղանստանի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը չի հիշատակում թալիբների և նրանց պետության ճանաչման կամ չճանաչման մասին: