«Սուրը խորհրդանշում է կապանքներից ազատվող ազգի ուժն ու հզորությունը». Քլոե Քարդաշյանն աջակցել է Հայաստանին
Երեկ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ի Stories բաժնում աջակցություն է հայտնել հայ ժողովրդին եւ հստակ մատնանշել իր դիրքորոշումը Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Աջակցել է Հայաստանին եւ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոեն, որն իր Instagram-ի Stories բաժնում կիսվել է հայկական եռագույնով, ինչպես նաեւ ՀՀ զինանշանին պատկերով պատրաստված իր ոսկե, թանկարժեք քարերով պատված կախազարդով։
«Սուրը նշանակում է կապանքները քայքայող ազգի ուժն ու հզորությունը․․․ Պատառոտված կապանքները ազգի ազատության եւ անկախության պայքարի մարմնավորումն են․․․ Ցորենի հասկը հայերի աշխատասիրության խորհրդանիշն է․․․ Գրիչը ազգի մտավոր եւ մշակութային ժառանգությունն է», – գրել է նա։
Քլոեն նաեւ կիսվել է մի լուսանկարով, որտեղ նա կրում է այդ նույն կախազարդը: