«Մեր դեսպանատունն էինք պաշտպանում». Սուրեն Սարուխանյան
Այսօր Ֆեյսբուքում տեսանյութեր հայտնվեցին, որոնցում երևում էր, որ Լոնդոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հարող փողոցի երկու կողմերում հավաքվել էին հայեր ու ադրբեջանցիներ՝ իրենց երկրների պետական դրոշներով ու տարատեսակ կարգախոսներով:
Լոնդոնաբնակ մեր հայրենակից Սուրեն Սարուխանյանը, ով ներկա էր եղել մեր դեսպանատան մատույցների մոտ կազմակերպված ակցիային, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բողոքի ցույցը Հայաստանի դեսպանատան մոտ կազմակերպել էին ադրբեջանցիները, իրենք էլ եկել էին՝ պաշտպանելու մեր դեսպանատունը:
«Ցույցի ընթացքում ադրբեջանցի մի կին հարձակվեց մեր երիտասարդներից մեկի վրա, ում ձեռքից ուզում էր խլել պաստառը, ինչը, բնականաբար, նրան չհաջողվեց: Հետո ադրբեջանցիները, մտածելով, որ խփում ենք այդ կնոջը, հարձակման փորձ արեցին մեր ուղղությամբ, մենք պատասխանեցինք, միջամտեցին ոստիկանները, որովհետև ադևբեջանցիների մեջ թեթև մարմնական վնասվածքներ ստացող անձինք կային. Մեկի քիթն էր ջարդվել, մյուսի աչքի տակն էր վնասվել: Մենք վիրավորներ չունենք, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Սուրեն Սարուխանյանը:
Վերջինս նշեց նաև, որ այդտեղ կանգնել են այնքան, մինչև ադրբեջանցիները բոլորով ցրվել են, հետո կրկին փորձ է արվել կրկին մոտենալ, սակայն տեսնելով հայ երիտասարդներին՝ հեռացել են:
«Հիմա ես քայլում եմ մեր դեսպանատան, եկեղեցու մոտով, ոչ ոք չկա, ամեն ինչ հանգիստ է»,- եզրափակեց Սուրեն Սարուխանյանը:
Ես ու 12 շեխիդները ?
Gepostet von Suren Sarukhanyan am Freitag, 17. Juli 2020