«ՀԱՊԿ-ին կամ հայ-ռուսական միացյալ զորախմբին դիմելու անհրաժեշտություն չկա». Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ռուսական միացյալ զորախումբն ի՞նչ ֆունկցիաներ ունի, երբ ՀՀ-ն փաստացի պատերազմական գործողություններ է վարում:

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայ-ռուսական միացյալ զորախումբն ունի իր գործողությունների համապատասխան ուղղությունը, թատերաբեմը:

«ՀԱՊԿ-ն լինի, թե առանձին զորախմբի կիրառման հարց, ՀՀ զինված ուժերը, տվյալ դեպքում` ընթացող մարտական գործողությունների ծավալի, բնույթի և այլ հարցերի առումով ինքնաբավ են և ինքնուրույն կարող են կատարել իրենց խնդիրները: Նման անհրաժեշտություն չկա»,-նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս