![](/banners/BeFunky-design.jpg)
«Ո՛չ, ես ցանկանում եմ, որ մարդիկ որոշակի ազատություն ունենան». Թրամփը մտադիր չէ խորհուրդ տալ բոլոր ամերիկացիներին դիմակ դնել
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/AP_20193787634638-pic905-895x505-10165.jpg)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ խորհուրդ տալ բոլոր ամերիկացիներին դիմակ դնել:
«Ո՛չ, ես ցանկանում եմ, որ մարդիկ որոշակի ազատություն ունենան: Ես չեմ հավատում նրան ու համաձայն չեմ այն հայտարարության հետ, որ եթե բոլորը սկսեն դիմակ դնել, ապա այս ամենը կվերանա»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե չի ցանկանում արդյոք խորհուրդ տալ բոլոր ամերիկացիներին դիմակ դնել:
«Ինչպես գիտեք, դիմակները նույնպես խնդիրներ են առաջացնում: Այնուամենայնիվ, ես հավատում եմ դիմակներին: Կարծում եմ՝ դիմակը լավ բան է»,- հավելել է նա:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը նախկինում միայն մեկ անգամ է դիմակով հայտնվել հանրությանը՝ անցած հանգստյան օրերին ռազմական հոսպիտալ այցի ժամանակ: Մինչ դա, նա երկար ժամանակ դիմակ չի կրել, թեև վստահեցնում էր, որ դիմակով ասես վեսթեռնների հերոս լինի:
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3,7 մլն դեպք, մոտ 142 000 մարդ մահացել է:
NEW: "I want people to have a certain freedom."
President Trump says he would not issue a national mandate requiring masks to be worn at all times. #FoxNewsSunday pic.twitter.com/kIvOCTUwyC— FoxNewsSunday (@FoxNewsSunday) July 17, 2020
Պատրաստեց tert.am-ը