«Պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կար». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ այն հանգամանքին, թե արդյո՞ք հնարավոր էր կանխել կամ խուսափել Ապրիլյան պատերազմից:
«Համոզված եմ՝ հնարավոր չէր»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Ադրբեջանը պատրաստ չէր հայկական կողմերի համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր և, իր համոզմամբ, հիմա էլ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների` իրենց երկրի կարգավիճակը ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը:
«Այսպիսով, պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կար. գնալ միակողմանի զիջումների, ինչը, բնականաբար, չէր էլ քննարկվում և անընդունելի էր: Այդ ճանապարհը մեզ համար չէր»,- եզրափակեց նախագահ Սերժ Սարգսյանը: