«Շնորհավորում եմ Նիկոլի ոտքերը պաչողներին. մեր պետական պարտքը Նիկոլի օրոք ավելացել է 1,3 միլիարդ դոլարով». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շնորհավորում եմ Նիկոլի ոտքերը պաչողներին. մեր պետական պարտքը Նիկոլի օրոք ավելացել է 1,3 միլիարդ դոլարով
Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում, հաթաթաներ տալիս բարձր աշխատավարձերի և պարգևավճարների պահով, ինչպես նաև կշտամբում մոշ աճեցնող ֆերմերին անգլերենի և ռուսերենի չիմացության համար, իսկ նրան երկրպագող զանգվածը փորձեր է կատարում վերջինիս ոտքերը պաչել, Հայաստանի պետական պարտքը օրեցօր ավելանում է ահագնացող տեմպերով…
Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ Հայաստանի պետական պարտքը 2020 թ․ 7 ամիսների ընթացքում ավելացել է 618․2 մլն դոլարով՝ մոտենալով 8 մլրդ դոլարին, որը կազմել է նախորդ տարվա ՀՆԱ–ի 58.1 տոկոսը… Սա Նիկոլի խոստացած թռիչքաձև աճն է, որի արդյունքում մենք հայտնվել ենք անդունդում…
Փաշինյանին այս երկու տարվա մեջ հաջողվեց թռիչքաձև բարելավել սեփական թիմի ապիկար անդամների սոցիալական դրությունը…
Պարզ մաթեմատիկական հաշվարկից պարզվում է, որ ամեն ամիս մենք 88 միլիոն 315 հազար դոլար պարտք ենք վերցնում…
Հիշեցնեմ, որ 2018 թ-ին, երբ Նիկոլը դարձավ վարչապետ, Հայաստանի պետական պարտքը կազմել է 6,7 միլիարդ դոլար…»: