«Ուզում էի նայել նրանց աչքերի մեջ և հասկանալ՝ կա՞ այնտեղ մեկը, որ դույզն-ինչ կասկած ունի Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ մամուլի ասուլիս է հրավիրել, որի մասին ասել էր դեռ ամիսներ առաջ՝ ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո։

Ասուլիսի սկզբում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մինչ լրագրողների հետ հարցուպատասխաններին անցնելը, հանդես եկավ ներածական խոսքով։

Սերժ Սարգսյանը ասուլիսի սկզբում բացեց փակագծերը, թե ինչու է ընդունել ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու հրավերը՝ չնայած իր համախոհներից, քաղաքական թիմի անդամներից, աջակիցներից շատերը խնդրում էին օգտվել չգալու իր իրավունքից և կտրուկ մերժել հրավերը՝ այն հիմնավորմամբ, որ սա ակնհայտ քաղաքական նպատակներով ստեղծված հանձնաժողով է, որի անդամները բազմաթիվ անգամներ կանխակալ և ոչ կոռեկտ կարծիքներ էին հայտնել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ:

«Բայց ես որոշեցի գալ, եթե անգամ նրանց մտահոգությունները տեղին են, որովհետև ուզում էի նայել նրանց աչքերի մեջ և հասկանալ՝ կա՞ այնտեղ մեկը, որ դույզն-ինչ կասկած ունի Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ, կարո՞ղ է մասնագիտորեն հիմնավորել, թե ինչպես է իր էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ անասելի խիզախության բազմաթիվ օրինակներով լայնածավալ գրոհները կասեցրած հայկական կողմը` պարտվել: Կա՞ մեկը, որ տեղյակ է մարդկության ամբողջ պատմության ընթացքում այնպիսի պատերազմի մասին, որտեղ առանց հրամանատարների կռվել ու հաղթել են միայն զինվորները», – հայտարարեց նախագահ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս