Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։47-ին երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հանրային հեռարձակողի խորհրդի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N36 – Լ որոշմամբ ստեղծվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով։
Տավուշյան սահմանային միջադեպը թեև ռազմական առումով խիստ սահմանափակ էր՝ տևեց կարճ և փոքր սահմանագծով էր, սակայն քաղաքական առումով այն կարևորագույն նշանակություն ունեցավ։
«Չեն կարող այս գործով լինել տուժողի իրավահաջորդ, նրանց ներկայացուցիչ հասկացությունները, որովհետև այս գործը չի քննվում մարմնական վնասվածքների, սպանությունների մասով: Այդ մասով գործը հիմա քննվում է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ), և իրենք այդ կարգավիճակն այդ գործով են ստացել ու դրանով էլ պահպանել են այն: Այս պահին այդ գործով դեռևս նախաքննություն է ընթանում»,- ասաց Հայկ Ալումյանը:
Վճռաբեկ դատարանը մինչ օրս վարույթ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, ինչը տարօրինակ է և խնդրահարույց․ երկու ամիս սպասելու կարիք չկա, դատարանը պետք է անմիջապես վարույթ ընդուներ այն։
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ:
Հայաստանը դարձել է աշխարհում 47-րդ պետությունը, որն ավարտել է Եվրոպայի խորհրդի՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացումը («Լանզարոտի կոնվենցիա»)։
Ճապոնիայի հարավ-արեւմուտքի վեց պրեֆեկտուրաների ավելի քան 1,6 միլիոն մարդ անհապաղ տարհանվելու կարգադրություն է ստացել «Խայշեն» թայֆունի պատճառով:
«Անորոշության են մատնված նաև Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Մոլդավայի, Ղազախստանի քաղաքացիները, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստան և չեն կարողանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիաներին, Վերին Լարսի անցակետում կուտակված ՀՀ քաղաքացիներին, որոնք ցամաքային ճանապարհով են ցանկանում վերադառնալ հայրենիք։
«Շատ ամոթ է, որ սահման չպահող, զինվորի գինը չիմացող դասալիքներն այսօր պիտի որոշեն՝ տիկին Մարգարիտային դատի տա՞ն, թե՞ ոչ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
Առնվազն 34 մարդ է վիրավորվել Իրանի արեւելքում գտնվող Գոլեստանի նահանգում սեպտեմբերի լույս 7-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
Վերջին 20 տարիների ընթացքում իշխանության ամբողջատիրական համակարգի ձևավորումը և իրականացումը դադարեցրած 2018թ․ հեղափոխական իրադարձություններից հետո կարծես մեկնարկեցին գործընթացներ, որոնք, ի թիվս այլ խնդիրների, պետք է լուծեին նաև կոռումպացված և տարիներ շարունակ ժողովրդավարության և մարդու (անհատական) իրավունքների դեմ ի նպաստ խմբային շահերի գործադրված պետական համակարգերի, այդ թվում՝ դատական համակարգի խնդիրը։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ իշխանությունն անկար է իրականացնել բովանդակային և հետևողական իրավական քաղաքականություն։
Եթե արգելքներն ավելին են, քան պահանջում է ժողովրդավարական սկզբունքները, ապա դրանք համարվում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների քաղաքական պատրվակով սահմանափակումներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի ընդունած օրինագծին՝ արտակարգ դրությունը կարանտինով փոխելու վերաբերյալ։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ հանրահավաք անցկացնելու հայտարարությանը վերաբերող հարցին։
«Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցությունը, որի հիմնադիրը Միխեիլ Սահակաշվիլին է, Վրաստանի նախկին նախագահին առաջադրել է հանրապետության վարչապետի պաշտոնի թեկնածու:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում։ Համապատասխան առաջարկն օրենքի նախագծի տեսքով նա ներկայացրել է Պետաիրավական հանձնաժողովին։
Շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանում իշխանությունը զավթած փողոցայինների խմբակը տոտալ անուշադրության է մատնել Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին խոստացել են կրկնապատկել ջանքերն իրենց քաղաքականությունը եվրոպականին համապատասխանության ապահովման ուղղությամբ:
Սեպտեմբերի 5-ին համացանցում լուր է հայտնվել, ըստ որի պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարարերը։ Օգտատերերը հրավիրել են ՀՀ Ոստիկանության ուշադրությունը։
Այս մասում ցանկանում եմ որոշ դիտարկումներ անել ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության ներածության վերաբերյալ։
Արևելյան Միջերկրականում էներգակիրների որոնման շրջանակներում Հունաստանի ափերի մոտ Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի հորատման աշխատանքների պատճառով Անկարայի ու Աթենքի միջև ավելի խորացած լարվածությունը չի թուլանում:
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հայտարարությունը՝ նշելով, թե իշխանությունները անկարող են իրականացնել բովանդակային և հետևողական իրավական քաղաքականություն, խնդիրների համար արդյունավետ լուծում գտնել, ինչն էլ հանգեցնում է ձախողման:
Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի ազդում եւ չի ազդի Նիկոսիայի հետ Մոսկվայի երկխոսության վրա:
Հասարակության մեջ ոստիկանության հանդեպ սկսում է կուտակվել էական դժգոհությունը։ Մի քանի գործոնների ամբողջությունը կտրուկ փոխել է ոստիկանության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը։ Կուտակվում է շատ մեծ լարվածություն։ Ինչը խիստ մտահոգիչ է, և ունի լուրջ ռիսկեր։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավի Սան Դիեգոյի օկրուգում բնական հրդեհների մակերեսը կրկնապատկվել է եւ հասել գրեթե 4 հազար հեկտարի:
Հիրավի ափսոսանք եմ հայտնում, որ այս թեմա-խայտառակությունն ի բնե ունակ չէ այնքան սրտիկ ու լայք, դիտում ու քոմենթ հավաքել, որքան, եթե ես այստեղ դնեի իմ` ձիուց ընկնելու, ձիու վրա թառելու, զենքով «կռիվ կռիվ» խաղալու և նմանատիպ նկարներ կամ վիդեոներ, բայց… դե լավն էլ դա է, դուք ձեր ռեյԾինգի մասին չեք մտահոգվի ու գուցե ներեք ինձ արձակուրդից վերադարձի ձեր առաջին օրը «հարամելու» համար։
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 90 802-ով, ինչը երկրում ռեկորդային օրական աճ է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ՝ ՈւՂԻՂ։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) Նիդեռլանդներին տեղավորել է այն երկրների վարկանիշի առաջին հորիզոնականում, որը կազմվել է ըստ երեխաների բարեկեցության մակարդակի: Երկրորդ եւ երրորդ դիրքերում հայտնվել են Դանիան եւ Նորվեգիան:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում բնակչության շրջանում կորոնավիրուսը հայտնաբերելու համար արվել է ավելի քան 8.5 հազար թեստ: