Երբ աշխատասենյակը դառնում է առանցքային Սահմանադրական դատարանի գործունեության համար, հասկանալի է դառնում, որ ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամը բերել է նաև մարդկային արժեքների խորը ճգնաժամի։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթին, որն այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հեռուստացույցն անջատում է, երբ եթերով լսում է «Ռուսաստանի հետ նախահամաձայնության» մասին, ինչպես նաեւ այդ մեղադրանքները համարել է խելացնորություն:
Կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանի հիվանդանոցներից մեկում՝ հետազոտություն անցնելու համար:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու օրենսդրական փաթեթը:
«Բարգավաճ Հայաստանը» դեմ կքվեարկի 6 ամսով կարանտին հայտարարելու Կառավարության նախագծին:
«Կառավարությունը գնում է կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ճանապարհով». Ռաֆիկ Գրիգորյան:
«Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի երկրում 6 ամսով կարանտին հայտարարելու Կառավարության նախագծին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն համաձայնությունների ստորագրման արարողությանը, որոնց բնույթը չի հաղորդվում:
«Պետությունը համավարակի դեմ պայքարում միայնակ է մնալու. սա օրինագծի ամենամեծ թերությունն է». Արման Բաբաջանյան:
ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց 89 պատգամավորով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց՝ արտահերթ նիստը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ և օրակարգում է՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկու ընթերցումով ընդունելու հարցը:
«Կառավարության բերած այս նախագծում տուգանքների չափը հասնում է մինչև 500 հազար դրամի». Նաիրա Զոհրաբյան:
«Ինչպե՞ս կարող է պաշտոնյան քաղաքացուն բանավոր ինքնամեկուսանալու ցուցում տալ, իսկ հետո քրեական պատասխանատվության հարցն ինչպե՞ս է լուծվելու». Արկադի Խաչատրյան:
«Այս նախագծով մարզպետերին և համայնքապետերին տրվում է անսահմանափակ լիազորություն». Էդմոն Մարուքյան:
«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկման ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցեր ուղղեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին. «Կապված բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների խնդրի հետ՝ կարծեմ Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում էր, որ դա պետք է օրենքով սահմանվի, բայց դա օրենքով չի. այսինքն՝ եթե մարզպետը կամ քաղաքապետը սահմանում է, կամ նույն կառավարությունը, դա օրենքով չի: Իրավական խնդիր չկա՞ այստեղ:
«Մարզպետն ու համայնքապետը կարանտին հայտարարելու լիազորություն չունեն». Վարազդատ Կարապետյանը՝ Կառավարության ներկայացրած նախագծի մասին:
ԱԺ արտահերթ նիստ. ՈւՂԻՂ:
Ճամայկայի կառավարող Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչներն ընտրատարածքների մեծ մասում հաղթանակ են տարել երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատ) պատգամավորների ընտրություններում:
Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը և իր կինը` Սեմիհա Յըլդըրըմը կորոնավիրուսով են վարակվել:
Առնվազն 11 մարդ է վնասվածքներ ստացել 5,0 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը սեպետեմբերի 4-ին տեղի է ունեցել Ճապոնիայի կենտրոնական մասի Ֆուկուիի պրեֆեկտուրայում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Թուրքիայում հուլիս ամսին հունիսի համեմատ 39.6 տոկոսով ավելացել են անչափահասների նկատմամբ գրանցված ոտնձգությունների դեպքերը: Այս մասին հայտնի է դարձել թուրքական «Կանանց սպանությունները կանգնեցնելու ենք» պլատֆորմի կազմած զեկույցից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պայմանագիր են ստորագրել Netflix հոսքային ծառայությայն հետ:
Համաձայնեք, պետք չի ունենալ դիվանագիտական կրթություն և փայլուն տրամաբանություն, որպեսզի հասկանալ, որ պետության երկու առանցքային դեմքերի կողմից արվում է ամբողջովին հակասական հայտարարություններ։
Alternativ.am-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը օգտվում է պետական հովանավորչությունից։
«Աշխարհազորն իրավունք չունի մասնակցելու որևէ քաղաքական գործընթացի։ Այս նախագծում պարզապես լրացուցիչ չեն գրել, որ աշխարհազորի գործողությունները պետք է կատարվեն միայն ու միայն պատերազմական իրավիճակում, խաղաղ պայմաններում աշխարհազորը որևէ բանի մեջ չի ներգավվելու. այո՛, մասնակցելու է զորավարժությունների, և այլն, բայց որևէ գործողության չի մասնակցի, եթե պատերազմ չէ։ Խաղաղ պայմաններում քաղաքական գործընթացների չի մասնակցելու, դա հստակեցված է. գիտեք՝ այն, ինչ նախագծով ներկայացված և հանրայնացված է, շատ քիչ մասն է այդ գաղափարի։ Շատ բաներ կան, որոնք չեն ներկայացվել, դետալացված են բազմաթիվ հարցեր՝ սկսած դպրոցներում ռազմագիտություն առարկա դասավանդող ուսուցչի վերապատրաստումից մինչև նախարարություններին առնչվող հարցեր»,- ասաց նա։
«Արցախի դիրքորոշումն այստեղ առանցքային է, որից ուրվագծվում է ավելի հստակ դիրքորոշում, ինչը, իհարկե, բարդացնում է բանակցությունների հեռանկարը։ Դժվար է պատկերացնել, թե ինչ հունով են գնալու ապագա բանակցությունները և ինչի շուրջ, ինչպես է հաջողվելու այս սուր դիրքորոշումներով խաղաղ գործընթաց ապահովել»,- ասաց նա։
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին կուսակցության դրական դիրքորոշումն է հայտնել մահապատժի կիրառումը երկրի դատաիրավական համակարգում վերականգնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Վանի Գյուրփընար (Հայոց Ձոր) թաղամասում գտնվող հայկական Հոգյաց կամ Հոգվոց (Տեր Մարիամ) վանական համալիրը այսօր գրեթե հողին է հավասարվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: