«Հարգարժան պարոններ, 30 միլիոնները վերջացե՞լ են, ձեր դասալիքներին ասեք, թող նորից ֆինանսավորեն, որ գնաք Քոչարյանի դատին մասնակցեք». Մարգարիտա Խաչատրյան

 «Շատ ամոթ է, որ սահման չպահող, զինվորի գինը չիմացող դասալիքներն այսօր  պիտի որոշեն՝ տիկին Մարգարիտային դատի տա՞ն, թե՞ ոչ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

«Իմ ներկայացրած գրությունը՝ ուղղված Կառավարությանը, որ մենք պահանջել ենք չափորոշիչ կիրառել՝ հիմնավոր է: Մեր՝ չափորոշիչ կիրառելուն ոչ թե Կառավարությունն է արձագանքել, այլ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ մեկնաբանելով, որ ինքը Սաթիկ Խլղաթյանին դատի չի տալիս, դատի է տալիս տիկին Մարգարիտային, և այդ 30 միլիոնը տանելու եմ շպրտեմ տիկին Մարգարիտայի երեսին։ Երրորդ դատական նիստն է, որ գալիս եմ դատարանի դիմաց, նստում ու սպասում եմ Սարգիս Քլոյանին, որ 30 միլիոնը ինքը կբերի ու կշպրտի տիկին Մարգարիտայի երեսին. ես ուրախությամբ կվերցնեմ այդ գումարը և կբաժանեմ պայմանագրայինների ընտանիքներին, որոնք 26.500 դրամ ստացել էին, և Կառավարությունն այդ 26.500-ական դրամը հետ պահանջեց։ Շատ ամոթ է, որ սահման չպահող, զինվորի գինը չիմացող դասալիքներն այսօր  պիտի որոշեն՝ տիկին Մարգարիտային դատի տա՞ն, թե՞ ոչ»,- ասաց Խաչատրյանը։

«Վարձով ապրող ընտանիքը դիմեց ինձ, թե՝ տիկին Մարգարիտա, մեզ հաշվեհամար են փոխանցել, որ այդ գումարը հետ ուղարկենք, հակառակ դեպքում, աշխատավարձից բռնագանձում կկատարեն։ Իրենք չմուծեցին ու պայմանագրայիններին ստիպեցին այդ գումարը հետ վերադարձնեն։ Այսինքն՝ պատրաստ են Քլոյանի նմաններին 30 միլիոն տալ, իսկ պայմանագրայինների 26 հազար դրամը հետ են պահանջում: Մենք ուշի ուշով հետևելու ենք, թե որ չափորոշիչը կիրառեցին, որ մարտի 1-ի դեպքում քաղաքի մեջ ցույց անողներին իրենք վճարեցին, իսկ պայմանագրայինների 26.000-ը հետ պահանջեցին: Շատ ամոթ է մեր ազգին, հակառակորդը սպասում է պատերազմի, իսկ մենք մեր պայմանագրայիններին ասում ենք՝ ինչ տալիս ենք ձեզ 15 օրը մեկ՝ հերիք է»,- հավելեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահը:

Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների այն հայտարարությանը, թե իրենք այլևս չեն մասնակցելու այդ գործով դատավարությանը, Մարգարիտա Խաչատրյանն ասաց. «Ես տեսա, որ մամուլի ասուլիս էին հրավիրել, որ Քոչարյանի դատերին էլ չեն մասնակցում։ Հարգարժան պարոններ, 30 միլիոնները վերջացե՞լ են, ձեր դասալիքներին ասեք, թող նորից ֆինանսավորեն, որ գնաք Քոչարյանի դատին մասնակցեք, որովհետև գիտեք, որ դա թատրոն է, դա դատական նիստ չէ»։

Ինչ վերաբերում է իր դեմ ներկայացված դատական հայցին՝ նա ասաց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել:

«Ես հայտարարում եմ, որ չեմ պատրաստվում ներողություն խնդրել։ Ներողություն չեմ խնդրի այն մարդկանցից, որոնք իրենց որդիներին կորցրին ոչ թե հայրենիքի պաշտպանության համար, այլ կորցրին ոտնձգությունների, աթոռակռվի համար։ Ես իրենց արժանապատվությունը չեմ վիրավորել: Եթե մեկը ապացուցի, որ չի եղել ոտնձգություն, խանութի թալան, դրամաշորթություն, պարգևներ, ես ներողություն կխնդրեմ, բայց ներկա պահին քանի կա Մարտի 1-ի դեպքը, ու անմեղները պետք է պատասխան տան, մեղավորները չեն պատժվում, ես ներողություն խնդրելու բան չունեմ:  Սա պետական կառավարության պատվերն է, որ տիկին Մարգարիտային վարկաբեկեն՝ ինչքան կարող են։ Բայց ես ասում եմ՝ դատվելուց չեմ վախենում, բերեք հիմնավոր ապացույցներ, որ ձեր որդուն սպանողը Ռոբերտ Քոչարյանն է ու ես միանամ պայքարին: Եթե մենք փողոցի կռիվների համար տալիս ենք 30 միլիոն, բարի լինենք այն մյուս կոտորածների համար էլ. հացադուլ անողը սպանվեց, «Սասնա ծռերի» դեպքով ոստիկանների սպանությունները, նրանց էլ տանք»։

Տեսանյութեր

Լրահոս