Պահանջում ենք հրապարակել ստորագրվելիք փաստաթուղթը. հավաք՝ Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Օրեր առաջ լրատվամիջոցները տեղեկացրեցին՝ իբրև թե Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններն իր անվտանգության աշխատակիցների հետ բավականին լարված են:
Նիկոլ Փաշինյանը երեկ իր նախաձեռնած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, պատասխանելով հարցին, թե Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում դնում է «միջանցքի» հարցը, նման պահանջով որքանո՞վ է հնարավոր նման հարաբերությունների հաստատումը։
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Կանաչները» եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը վերջնականապես համաձայնեցրել են կոալիցիոն պայմանագիրը, որն ընկած կլինի երկրի ապագա կառավարության աշխատաքի հիմքում: Ինչպես նոյեմբերի 24-ին հաղորդել է DPA գործակալությունը, փաստաթուղթը 15:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) կներկայացվի մամուլի ասուլիսում։
Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ–ից։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս պահին Երևանում է։ Օվերչուկը մինչ Հայաստան ժամանելը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:
«Փաշինյանի ձայնն ինձ վրա շատ բացասական է ազդում,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց ադրբեջանագետը, ապա անդրադառնալով ասուլիսի բովանդակությանը՝ հավելեց,- Այն, ինչ ասում է, իրարամերժ անհեթեթություն է։ Այսինքն՝ «ձմեռային Նիկոլը» հակասում է «ամառային Նիկոլին», որն իր հերթին՝ հակասում է «գարնանային Նիկոլին», և այդ երեք Նիկոլները հակասում են մինչհեղափոխական Նիկոլին, որը հակասում է հետհեղափոխական Նիկոլին: Այսինքն՝ մենք ունենք մի քանի Նիկոլներ, որոնք իրար մերժում են»:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր։
Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավտոբուսների վրա տեղադրվել է Շուշիի պատկերով գովազդ՝ ադրբեջանական տարբերակով անվանակոչված «Շուշա» գրառմամբ։ Այն հարուցել է հայկական համայնքի զայրութը, և նրանք պահանջել են հեռացնել գովազդը։
Հայցում եմ այն մարդկանց,կոլեկտիվների ներողամտությունը,ում չեմ այցելում,հանդիպումներ չեմ ունենում։ Ինձ ճանաչողները գոնե գիտեն իմ վերաբերմունքը պետական համակարգի աշխատակիցների,բժիշկների,մանկավարժների ,արտադրության մեջ ներգրավված անձանց նկատմամբ։ Իմ նման քայլը բացառապես պայմանավորված է ձեր իսկ ապահովությամբ,ձեզ ավելորդ վտանգի չմատնելու,ձեզ անաշխատանք չթողնելու վերահաս վտանգի հետ։
Եվրամիության 27 երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ռեժիմի մեկ տարով երկարաձգումը, որոնք սահմանվել են հինգ պետությունների քաղաքացիների նկատմամբ:
Նոյեմբերի 24-ին ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հանձաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։
Նոյեմբերերի 26-ին Սոչիում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի քաղաքական ղեկավարների եռակողմ հանդիպումը, որին հաջորդել է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը:
«Առհասարակ այս մի քանի տարում մենք սովորել ենք չհավատալ իր ասածներին։ Նորությունը գերիների թվի վերաբերյալ իր հայտարարությունն էր, ընդ որում՝ զարմանալի է, որ երկրի վարչապետն ունի չճշտված տվյալներ, որովհետև 24 հոգին կոնկրետ մարդիկ են, անուն-ազգանունով։ Հնչեցին բազմաթիվ ստեր, մանիպուլյացիաներ։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կոնկրետ արդյունքների չեն հանգեցրել: Նոյեմբերի 24-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Ձեր խնդիրը չի՝ ես պատասխանում եմ նախարարության զանգերին թե՞ ոչ. թիվ 83 դպրոցի տնօրենը՝ լրագրողին:
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը, ինչպես Սյունիքի մարզի այլ համայնքներ ու գյուղեր, տևական ժամանակ է՝ օգտվում է այլընտրանքային ճանապարհից։
«Երեկ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ շտապեցին արտատպել «Комсомольская правда»-ի թղթակցի` «Պատերազմից մեկ տարի անց Արցախում» վերնագրով ծավալուն հրապարակման` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերաբերող հատվածը: Ալեն Սիմոնյանի հետ զրույցում լրագրողն իր զգացողությունները ներկայացրել է որպես փաստ, որոնք բնավ չեն արտացոլում հարցազրույցի իրական պատկերը»:
Ես դեմ չեմ, որ լուսաբանեն, բայց դա գործող տնօրենի որոշումն է. թիվ 83 դպրոցի ծնողկոմիտեի նախագահ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարներին, ինչպես նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին:
Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ։
ՀՀ ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 24-ին ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ:
Մեկ ամսից ավել է, ինչ պատգամավորների առնվազն 1/4-ի պահանջով՝ իրավունքի ուժով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը:
Պաշտոնապես հաստատվում է՝ Հայաստանը ձեռք է բերել Pegasus լրտեսող ծրագիր, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում։ Առնվազն երկու մարդ արդեն Apple-ից նախազգուշացվել է, որ իրենց լսում են։
Դատախազությունն ապահովելու է հետևողական հսկողություն քննության օրինականության նկատմամբ, որի արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության և հանրային պահանջի՝ պարբերաբար կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:
«Այսօր հրապարակ ենք հրավիրում մեզանից խելացիներին, կարողներին ու «չկառավարվողներին»։
Իհարկե, կողմ եմ, որ ԶԼՄ-ն լուսաբանի քվեարկության ընթացքը. Թիվ 83 դպրոցի տնօրենի հավակնորդ:
Այս մասին գործակալությունը զրուցել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովի հետ, որի խոսքով՝ «հակամարտությունը բաժանվել է երկու բաղադրիչի՝ առանձին ղարաբաղյան գոտի և առանձին միջպետական սահման, որի մասին կարող են բանակցել Ալիևն ու Փաշինյանը Սոչիում»: