Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ապարդյուն է որակել Իրանի հետ բանակցությունները

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կոնկրետ արդյունքների չեն հանգեցրել: Նոյեմբերի 24-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։

«2021 թվականի նոյեմբերի 23-ին Թեհրանում կայացան իմ հանդիպումներն Իրանի փոխնախագահ Մոհամադ Էսլամիի եւ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ»,- ասված է հայտարարության մեջ: «Չնայած իմ բոլոր ջանքերին, այդ լայնընդգրկուն բանակցությունները եւ քննարկումներն Իրանի անվտանգության երաշխքների խնդրի լուծման շուրջը, որոնք մանրամասնորեն նկարագրված են երկու զեկույցներում, ապարդյուն եղան», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930