
ԵՄ-ն համաձայնեցրել է մարդու իրավունքների խախտման համար մեկ տարով պատժամիջոցների երկարաձգումը

Եվրամիության 27 երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ռեժիմի մեկ տարով երկարաձգումը, որոնք սահմանվել են հինգ պետությունների քաղաքացիների նկատմամբ: Նոյեմբերի 24-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում Եվրամիության ինստիտուտների մի աղբյուր։
«Դեսպանները համաձայնեցրին մարդու իրավուքների խախտման համար պատժամիջոցային ռեժիմի երկարաձգումը:
(ԵՄ-ի) Խորհրդի պաշտոնական որոշումն սպասվում էհաջորդ շաբաթ»,- հայտնել է նա: Այդ սեւ ցանկում ներառված են 15 ֆիզիկական անձ եւ չորս կազմակերպություն հինգ պետություններից՝ Չինաստանից, Ռուսաստանից, Լիբիայից, Հարավային Սուդանից եւ Հյուսիսային Կորեայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: