«Չերեզ սովխոզ կարողանում ենք հասնել Գորիս-Կապան». Դավիթ Բեկի վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը, ինչպես Սյունիքի մարզի այլ համայնքներ ու գյուղեր, տևական ժամանակ է՝ օգտվում է այլընտրանքային ճանապարհից։

«Չերեզ սովխոզով՝ Սյունիք-սովխոզ, կարողանում ենք հասնել Գորիս-Կապան։ Տարբեր ճանապարհներով են գնում-գալիս բնակիչները, չեմ կարող ասել»,- 168.amի հետ զրույցում նշեց Դավիթ Բեկ գյուղի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը՝  ընդգծելով, որ այս ընթացքում գյուղի ուղղությամբ թշնամին սադրանքի չի դիմել։

Ինչ վերաբերում է իր այն հայտարարությանը, որ թշնամին ցանկանում է մաքսակետ տեղադրել նաև Կարմրաքարի մոտ, դեպի Շուռնուխ տանող հատվածում, Բենիամին Պողոսյանն ասաց. «Ես նման բան չեմ ասել, դրանք իրականությանը չեն համապատասխանում»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարել էր, որ այդ  օրը՝ գիշերը 12-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական կողմը կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ՝ մաքսակետեր կտեղադրի։ Այս հայտարարության հաջորդ օրն էլ ԱԽ քարտուղարը հայտնեց, որ ըստ իր տրամաբանության, ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհով անցնելիս պետք է որոշակի գումար վճարեն ադրբեջանական կողմին։ Օրեր անց թշնամին մաքսակետ տեղադրեց նաև Կապան-Ճակատեն հատվածում, որի արդյունքում բազմաթիվ գյուղեր այսօր չեն կարողանում օգտվել հիմնական ճանապարհից։

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 16-ին թշնամին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում դիմել էր ռազմական ագրեսիայի, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր, անհետ կորածներ և գերեվարվածներ, պատկան մարմինները, սակայն, կոնկրետ թիվ չեն նշում։ Թշնամին սադրանքների է դիմել նաև Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դիրքերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930