
Սալոնիկի ավտոբուսներին ադրբեջաներենով Շուշիի գովազդ է հայտնվել․ ՀՀ դեսպանությունը փորձում է չեզոքացնել սադրանքը

Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավտոբուսների վրա տեղադրվել է Շուշիի պատկերով գովազդ՝ ադրբեջանական տարբերակով անվանակոչված «Շուշա» գրառմամբ։ Այն հարուցել է հայկական համայնքի զայրութը, և նրանք պահանջել են հեռացնել գովազդը։
Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասին և զբաղվում է այն չեզոքացնելու հարցով։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
«Դեսպանությունը իրենից կախված ամեն միջոց գործադրում է, համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի և ապագայում չկրկնվի»,- ասվում է գրառման մեջ։