Apple-ը հաստատել է. Հայաստանում Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսումներ են իրականացվում

Պաշտոնապես հաստատվում է՝ Հայաստանը ձեռք է բերել Pegasus լրտեսող ծրագիր, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում։ Առնվազն երկու մարդ արդեն Apple-ից նախազգուշացվել է, որ իրենց լսում են։

«Վի Իքս Սոֆթ» ընկերության տեղեկատվական անվտանգության գլխավոր աշխատակից Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանում երկու անձի բջջայինում գործում է լրտեսող ծրագիր։

«Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված»,- գրել է Մուրադյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանն 7 մլն դոլար արժողությամբ «Pegasus» համակարգ է ձեռք բերել: Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է սպառնում երկրի անվտանգությանը:

Նշենք, որ Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից: Ծրագիրը առանց օգտատիրոջ տեղեկության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, կարող է հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։

Pegasus ծրագիրը օգտագործվել է ամբողջ աշխարհում ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ կիբերհարձակումների համար։ Դեռևս ամիսներ առաջ հրապարակել էինք նաև մի քանի լրագրողական կազմակերպության պատմությունները Pegasus լրտեսող ծրագրի մասին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930