Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ

Նոյեմբերի 24-ին հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ։

Որպես Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար կարևորել եմ Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ խոհրդարանական կապերի զարգացումը, նորաստեղծ բարեկամական խմբերի միջև համագործակցության խորացումը, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում։ Ընդգծել եմ, որ չնայած երկու երկրների միջև առկա աշխարհագրական մեծ հեռավորությանը՝ Հայաստանն ու Արգենտինան մի շարք ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ ունեն՝ հատկապես հաշվի առնելով Արգենտինայում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

Անդրադարձել ենք Հայաստանի հետպատերազմյան իրավիճակին։ Ներկայացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները եւ ագրեսիան՝ կարևորելով այդ հարցում բարեկամ և գործընկեր երկրների համապատասխան արձագանքը։

Դեսպանը նույնպես ընդգծել է բարեկամական խմբերի միջև սերտ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը, փոխայցերի կազմակերպումը։ Մարիանո Վերգարան համաձայնել է, որ Արգենտինան եւ Հայաստանը երկար տարիների եղբայրական ու բարեկամական սերտ կապեր ունեն, և մեծ ներուժ կա մի շարք ոլորտներում համագործակցության։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս